Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ընդլայնել են որակի գնահատման ցուցանիշների ազդեցության ոլորտները

ՀՀ ԱՆ. Ընդլայնել են որակի գնահատման ցուցանիշների ազդեցության ոլորտները

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատման ցուցանիշների ներդրումը հնարավորություն է տալիս կիրառելու կանխարգելիչ և վերահսկողական այցերի մշակույթ: Գնհատման արդյունքում բժիշկներին և բուժքույրերին տրվող ֆինանսական խրախուսումը խթանում է այս մշակույթի շարունակական զարգացմանը: Ցուցանիշների հաշվարկման մեխանիզմն ավտոմատացված է: Բժիշկը կատարում է իր աշխատանքն ըստ չափորոշչի, պատասխանատվությամբ ներկայացնում տվյալները համակարգին, իսկ համակարգը` ըստ մշակված մեխանիզմի, հաշվարկում և գնահատում է կատարվածը: Բժիշկը, բժշկական կազմակերպությունը և առողջապահության նախարարությունը կարող են համակարգի միջոցով իրականացնել նաև ընթացիկ վերահսկում:

Առողջապահության նախարարությունն այս տարի ընդլայնել է որակի գնահատման ցուցանիշների ազդեցության ոլորտները: Ներառված են հոսպիտալացման, երեխաների սնուցման վերահսկման, տնային այցերի և պատվաստումների ավելի լայն ծավալի իրականացման ցուցանիշներ, ինչը կխթանի բժիշկներին ավելի որակով իրականացնել իրենց առաքելությունը:

Բժիշկներին աջակցելու, շարունակական զարգացող և նոր գնահատման համար նոր գործառույթներ ներառող ցուցանիշներին և դրանց իրականացման նրբություններին ծանոթացնելու համար ՀՀ ԱՆ «Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի» աջակցությամբ մեկնարկել են արդեն ավանդություն դարձած այս տարվա սեմինարները:

Սեմինարներին հրավիրվում են պատասխանատուներ բժշկական կազմակերպություններից: Վերջիններս պետք է ստացած գիտելիքները փոխացեն իրենց բուժհաստատության մյուս բժիշկներին: Էլեկտրոնային առողջապահության օպերատոր-մասնագետներին տրվում են հմտություններ` տվյալները համակարգ ճիշտ մուտքագրելու քայլերի վերաբերյալ: Ուսուցումն իրականացվում է մշակված ուղեցույցներով: Գործընթացին մասնակցում են նաև առողջապահության նախարարության ներկայացուցիչները:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ