Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. PCD-ն ընդլայնում է ուռուցքաբանության ծրագրերը Հայաստանում

ՀՀ ԱՆ. PCD-ն ընդլայնում է ուռուցքաբանության ծրագրերը Հայաստանում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Եվրամիությունում «Պաթոլոգիայի, ցիտոլոգիայի զարգացում» (PCD) հասարակական կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներին:

Հանդիպման ժամանակ կազմակերպությունը ներկայացրել է Հայաստանում ծավալած մարդասիրական ծրագրերը:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ ֆրանս-հայկական միջպետական մարդասիրական բժշկական համագործակցության ծրագրերի շրջանակներում` մեր շուրջը համախմբելով մի շարք ֆրանսիական այլ կազմակերպություններ 2006 թվականից համատեղ ջանքերով ունեցել ենք գրանցված նվաճումներ և հաջողություններ»,- նշել է դոկտոր Այծեմիկ Հարությունյանը և ներկայացրել այս տարիների ընթացքում իրականացված աշխատանքները:

Կազմակերպության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել իրենց ներդրումն ունենալ` Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացմանն ուղղված, մասնավորապես քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման ուղղություններով:

Արսեն Թորոսյանը ողջունել է առաջարկը և հույս հայտնել, որ ծրագիրը կյանքի կկոչվի, քանի որ ուռուցքաբանության ոլորտը առողջապահության նախարարության առաջնահերություններից է: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ