Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Դարձիր ոսկրածուծի դոնոր, փրկիր կյանքեր

Դարձիր ոսկրածուծի դոնոր, փրկիր կյանքեր

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական կազմակերպությունը Հայաստանում գործում է1999 թվականից: Սա կազմակերպություն  է, որն այսպես ասած,  միջնորդ է հանդիսանում հիվանդ մարդկանց եւ դոնորների միջեւ, որոնք պատրաստ են,  իրենց արյան ցողունային բջիջները տրամադրելով,  մարդկային կյանք փրկել:


30 000 դոնոր` 30 000 մարդ, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է տրամադրել իր ցողունային բջիջները եւ փրկության պատուհան բացել արյան ծանր հիվանդություն ունեցող մարդու համար, որը հենց իր կարիք ունի:


« Մեր նման փոքր երկրի համար 30000-ը բավականին տպավորիչ թիվ է, եթե համեմատելու լինենք այլ երկրների հետ: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում դոնորների թիվը հասնում է 37 հազարի: Բայց  միեւնույն ժամանակ չենք կարող ասել, որ  բավարար է: Եթե տոկոսներով խոսենք, հավանականությունը, որ մենք կգտնենք դոնոր մեր երեսու հազար բազայով, տասը տոկոս է: Դա եւ շատ է,  եւ քիչ: Շատ է այն առումով, որ հարյուր հիվանդից տասը կարող է իր դոնորին գտնել Հայաստանում, բայց դեռ քիչ է...Դոնորագրված, համակարգում գրանցված մարդկանց թիվը պետք է ավելացնել, չ՞է որ միայն այդպես կարող ենք ավելացնել անհրաժեշտ դոնոր գտնելու հավանականությունը»,- ընդգծում է ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը:

 

Դարձիր ոսկրածուծի դոնոր, փրկիր կյանքեր


Ոսկրածուծի դոնոր կարող է դառնալ տասնութ տարեկանից բարձր ցանկացած մարդ: Համակարգում գրանցման գործընթացը պարզ է: Մի քանի րոպե հարցաթերթիկում անձնական տվյալները լրացնելու եւ 3մլ արյուն՝ տիպավորման համար:


«Շատերի մոտ թյուր կարծիք կա, որ դոնորագրվելու համար անհրաժեշտ է արյուն հանձնել: Ուզում եմ  ընդգծել՝ այդպես չէ: Մեզ ընդամենը մի քանի կաթիլ արյուն է անհրաժեշտ, որ տիպավորենք, պարզենք տվյալ մարդու  գենետիկական հատկանիշները: Դա շատ արագ, մի քանի ժամում վերականգնվող արյան քանակ է»,- նշում է Ռեեստրի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը:
Արյան տիպավորման արդյունքում ստացված տվյալները այնուհետեւ տեղադրվում են ռեեստրի համակարգում ու այնտեղ պահպանվում մինչեւ տվյալ մարդու 60 տարին լրանալը:  Հնարավոր է, որ հարեւան տանը կամ էլ  աշխարհի մյուս ծայրում լինի մեկը, որին անհրաժեշտ կլինի հենց նրա արյան ցողունային բջիջները: Նա կլինի միակը ամբողջ աշխարհում, որ կկարողանա փրկել ծանր հիվանդության հետ բախված մեկ ուրիշ մարդու կյանք:

 

Դարձիր ոսկրածուծի դոնոր, փրկիր կյանքեր


«Մարդն  իր օգանիզմում ունի 100 միլիոնի չափով ցողունային բջիջներ, որից  ամբողջ նրա կյանքում օգտագործվում է հինգից տասը տոկոսը: Բայց ցողունային բջիջների այդ մեծ պաշարը կարող է փրկել մեկ ուրիշ մարդու կյանք: Այստեղ, սակայն,  պետք է մի կարեւոր հանգամանք հաշվի առնել: Մարդիկ արտաքնապես իրար շատ նման լինելով՝  տարբեր են գենետիկորեն, ցողունային բջիջները ընդունվում են  միայն այն դեպքում, երբ դոնորը եւ հիվանդը գենետիկորեն նման են: Որքան շատ մարդ գրանցված լինի համակարգում, այնքան կմեծանա  համապատասխան դոնոր գտնելու հավանականությունը: Ի դեպ, հիվանդի ընտանիքի անդամները ոչ միշտ են կարող դառնալ  ցողունային բջիջների դոնոր: Հավանականությունը մեծանում է, եթե ընտանիքում չորսից ավելի երեխաներ կան»,- բացատրում է Միհրան Նազարեթյանը ու ավելացնում, որ դոնորագրված մարդկանցից  շատերին չէ, որ վիճակվում է դառնալ դոնոր: 20 տարվա  ընթացքում ոսկրածուծի դոնոր է դարձել հայկական ռեեստրում գրանցված 32 մարդ:
Եթե հիվանդ, ցողունային բջիջների անհրաժեշտություն ունեցող եւ դոնորագրված մարդկանց գենետիկական տվյալները համընկնում են, դոնորը պարտադիր լիարժեք հետազոտություն է անցնում:

 

Դարձիր ոսկրածուծի դոնոր, փրկիր կյանքեր Դարձիր ոսկրածուծի դոնոր, փրկիր կյանքեր


«Ցողունային բջիջների առանձնացման պրոցեդուրան լիովին անվնաս է դոնորի համար: Տրամաբանենք, եթե դոնորին մի փոքրիկ վնաս սպառնար, մենք այդ բանը չէինք անի: Բժշկությունը երբեք առողջ մարդուն վտանգի չի ենթարկի, հիվանդին փրկվելու հավանականությունը բարձրացնելու համար: Դոնորի կյանքը դնել վտանգի տակ, հիվանդին միգուցե փրկելու համար, ոչ ոք չի անի եւ բժշկության մեջ նման օրենք չկա»,- վստահեցնում է Միհրան Նազարեթյանը

 

Դարձիր ոսկրածուծի դոնոր, փրկիր կյանքեր


«Վստահ կարող ենք ասել, որ դոնորի համար ցողունային բջիջների առանձնացումը բացարձակ անվնաս գործառույթ է: Դոնորի առողջության հաշվին հիվանդի առողջությունը բարելավելու միտում չկա: Մարդիկ ցողունային բջիջները են հանձնում եւ գնում աշխատանքի: ԱՄՆ-ում 30 հազար փոխպատվաստում է արվում եւ, եթե հանկարծ նրանցից որեւէ մեկը առողջական խնդիր ունենա ամբողջ օրը դատերի մեջ կլիներ նրանց ռեեստրը: Պրոցեդուրայից  առաջ դոնորը լիարժեք հետազոտվում է եւ, եթե անգամ աննշան  վտանգ ենք  տեսնում՝ մենք դադարեցնում ենք գործընթացը, ասում ենք՝ շնորհակալություն եւ վերջ» ,- պատմում է  Սեւակ Ավագյանը  եւ մեզ առաջնորդում սենյակ, որտեղ տեղադրված է սարքավորումը, որի միջոցով առանձնացվում են  ցողունային բջիջները: Վերջին մի քանի տարին ցողունային բջիջներ հանձնելու համար արտերկիր մեկնելու անհրաժեշտություն չկա:

 

Դարձիր ոսկրածուծի դոնոր, փրկիր կյանքեր Դարձիր ոսկրածուծի դոնոր, փրկիր կյանքեր

 

Պրոցեդուրան կատարվում է տեղում եւ  տեւում է երեքից չորս ժամ: Ցողունային բջիջներն անջատվում են կամավոր դոնորի շրջանառվող արյունից Աֆերեզ սարքի միջոցով, որը միացվում է դոնորի երկու երակներին: Մի երակով դուրս մղվող արյան հոսքից սարքն անջատում է ցողունային բջիջները և մյուս երակով հետ է վերադարձնում արյունը: գործընթացը տևում է 3-ից 4 ժամ, իրականացվում է առանց ցավազրկման, ողջ ընթացում դոնորը գտնվում է գիտակից վիճակում, չի ունենում ցավային զգացողություններ, իսկ գործընթացի ավարտից հետո վերադառնում է տուն: «Հայերը եզակի են նրանով, որ կարող են ինչ -որ մեկին փրկել եւ դրա դիմաց ոչինչ չակնկալել: Դա գեն է, որ գուցե քնել է եւ պետք է արթնացնել: Դա երկկողմանի կարեւոր է , ոչ ոք չգիտի վաղը ի՞նչ է սպասվում իրեն, արդյոք իր դուռը հիվանդությունը կթակի, թե՝ ոչ , դրա համար պետք է պատրաստ լինել՝ գիտակցելով, որ դա անում ես քեզ համար, դիմացինի համար, անում ես քո երեխաների, քո ապագայի համար: Եթե մենք ուզում ենք հարատեւել պետք է ունենանք առողջ սերունդ եւ, եթե որպես մարդ դու կարող ես օգնության ձեռք մեկնել, այդ ձեռքը պետք է մեկնես»,- ամփոփում է Սեւակ Ավագյանը՝ հորդորելով բոլորին օր առաջ դոնորագրվել: Գուցե ինչ-որ մի տեղ, կյանքի համար պայքարող մեկը  հատկապես քո օգնության կարիքը ունի:

 

Դարձիր ոսկրածուծի դոնոր, փրկիր կյանքեր

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀԱՆ. Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության
ՀՀԱՆ. Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության

Հարգելի հայրենակիցներ, առողջապահության նախարարությունը հայցում է ձեր աջակցությունը: Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության...

Հրատապ թեմա Հայաստանում
Բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը բժշկական բրիգադով մեկնել է Արցախ. news.am
Բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը բժշկական բրիգադով մեկնել է Արցախ. news.am

NEWS.am–ի տեղեկություններով՝ հայտնի վիրաբույժ, ազատամարտիկ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը բժշկական բրիգադով այսօր առավոտյան մեկնել է Արցախի Հանրապետություն՝  արհրաժեշտության դեքում վիրավորներին աջակցություն...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք գրանցվել
ՀՀ ԱՆ. Մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք գրանցվել

Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ ենք արյունատվության մեր կոչին արագ արձագանքելու համար: Կարևոր է յուրաքանչյուրիդ աջակցությունը` արյան անհրաժեշտ պահուստային քանակն ապահովելուն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առցանց հետազոտություն ԱՀԿ-ի կողմից
ՀՀ ԱՆ. Առցանց հետազոտություն ԱՀԿ-ի կողմից

Սիրելի հայրենակիցներ, հարգելի օգտատերեր

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իրականացնում է առցանց հետազոտություն...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Շաքարային դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդներն ապահովված են ինսուլինային անալոգներով
ՀՀ ԱՆ. Շաքարային դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդներն ապահովված են ինսուլինային անալոգներով

Մինչև 22 տարեկան տարիքային խմբի հաշվառված ինսուլինակախյալ երեխաների և երիտասարդների կյանքի որակը բարձրացնելու, ինչպես նաև բուժման արդյունավետությունը և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՇՄԶ ազգային մոդելը․ներկան և ապագան
ՇՄԶ ազգային մոդելը․ներկան և ապագան

2019 թ. հուլիսին կայացած Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարի շրջանակում «Ալեքսանդր» հյուրանոցի Կարաս սրահում Առողջապահության ազգային ինսիտուտը կազմակերպել էր...

Հրատապ թեմա Հայաստանում
«Консультант врача» (www.rosmedlib.ru) էլեկտրոնային բժշկական գրադարանից օգտվելու քարտեր
«Консультант врача» (www.rosmedlib.ru) էլեկտրոնային բժշկական գրադարանից օգտվելու քարտեր

Հարգելի ընթերցող,

Ինչպես գիտեք, համավարակի առաջին օրերից սկսած մինչ օրս Հանրապետական գիտաբժշկական գրադարանը ևս...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության ազգային ինստիտուտը ևս ներգրավվել է համավարակի դեմ պայքարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության ազգային ինստիտուտը ևս ներգրավվել է համավարակի դեմ պայքարում

COVID-19-ի դեմ պայքարում ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) ներգրավվել է դեռևս հիվանդության տարածման վաղ փուլում՝ ստանձնելով առանցքային դերակատարում: Առկա կարողությունների հիմքի վրա...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկվել է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիայի զարգացման հեռանկարները
ՀՀ ԱՆ. Քննարկվել է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիայի զարգացման հեռանկարները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ուռուցքաբանության ազգային կենտրոնում շարունակվում են բարեփոխումները
ՀՀ ԱՆ. Ուռուցքաբանության ազգային կենտրոնում շարունակվում են բարեփոխումները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈՒԱԿ) Նեյրոօնկոլոգիական, Օնկոուրոլոգիական բաժանմունքների վերաբացման, ինչպես նաև նոր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում բուժաշխատողների շրջանում` COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտություն
ՀՀ ԱՆ. Հայաստանում բուժաշխատողների շրջանում` COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտություն

Արդյունքների համառոտ նկարագրություն

Հետազոտություն երկու հիմնական բաղադրիչներով՝ հակամարմինների թեստավորում և հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոփոխություն` անձնական օգտագործման դեղերի ներմուծման դեպքում
ՀՀ ԱՆ. Փոփոխություն` անձնական օգտագործման դեղերի ներմուծման դեպքում

Այսօր կառավարությունն ընդունել է 28.02.2019 թվականի թիվ 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշումը, ըստ որի` անձնական օգտագործման դեղերի քիչ քանակության ներմուծման դեպքում անհրաժեշտ չի լինի առողջապահության...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
Ծրագրերը ոգեշնչում են. hapak.am
Ծրագրերը ոգեշնչում են. hapak.am

ՀԱՊԱԿ-ի մասնաշենքերը կառուցվել են 1979 թվականին։ Այդ օրվանից ի վեր կատարվել են փոքր ու աննշան վերանորոգման աշխատանքներ, սակայն դրանք բավարար չեն եղել` համարելու, որ մեր պացիենտների պայմանները...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մարզերին կբաշխվի 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա
ՀՀ ԱՆ. Մարզերին կբաշխվի 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա

Մարզային շտապօգնության ավտոպարկը մեքենաներով համալրելու նպատակով առողջապահության նախարարությունը 2020 թվականի տարեսկզբին ձեռնարկել էր գնման ընթացակարգ, որի արդյունքում ձեռք է բերվել...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ