Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ամփոփվում են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության մեխանիզմների ապացուցման հետազոտության ծրագրի արդյունքները

ՀՀ ԱՆ. Ամփոփվում են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության մեխանիզմների ապացուցման հետազոտության ծրագրի արդյունքները

ՀՀ առողջապահության նախարարության, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի և Նիդերլանդների հանրային առողջապահության և շրջակա միջավայրի ինստիտուտի համատեղ ջանքերով 2017-2018 թվականներին Երևանի 4 բժշկական կազմակերպությունում իրականցվել է հակամանրէային դեղերի (ՀՄԴ) նկատմամբ կայունության մեխանիզմների ապացուցման հետազոտության ծրագիր: Այն նպատակ ունի հավաքագրելու արյան վարակի հիմնական դեղակայուն  հարուցիչների վերաբերյալ տեղեկատվություն,  բարելավելու բուժանձանակազմի` արյան նմուշառման հմտությունների, ինչպես նաև բուժման ընթացքում մանրէաբանական հետազոտության արդյունքների պատշաճ օգտագործման կարողությունները,  զարգացնելու բժշկական կազմակերպություններում, ինչպես նաև ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի ռեֆերենս լաբորատորիայի` տարբեր տեսակի մանրէների հայտնաբերման և ՀՄԴ–ի նկատմամբ զգայունության որոշման կարողությունները, ձևավորելու ՀՄԴ-ի կայունության հսկողության ազգային համաճարակաբանական հսկողության համակարգ:

Հետազոտության  արդյունքները գնահատելու և հետագա քայլերը քննարկելու նպատակով 3-օրյա այցով Հայաստան են ժամանել  միջազգային փորձագետներ:

Ողջունելով հետազոտության ազգային թիմի և ծրագրին մասնակցող հիվանդանոցների ներկայացուցիչներին, միջազգային փորձագետներին առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ու ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը աշխատանքային հանդիպման ժամանակ և պատրաստակամություն հայտնել քննարկելու հետազոտության արդյունքները, ծագած խնդիրները և  ծրագրի շարունակության ապահովման  հարցերը:

Հաջորդիվ կայացել է հետազոտության ծրագրի արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողով, որի ընթացքում  ներկայացվել են ՀՄԴ ռազմավարական ծրագիրը, վարակի հսկողության սկզբունքները, ինչպես նաև  հետազոտության նախնական  տվյալները:

Միջազգային և ազգային թիմի ներկայացուցիչները քննարկել են հետազոտության նախնական արդյունքների գնահատման գործընթացը և հետագա քայլերը: Արդյունքների վերաբերյալ զեկույցը մշակման փուլում է և նախատեսվում է հրապարակել 2019 թվականի ընթացքում:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ