ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Արդեն իսկ 7 քաղաքացի ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել
Փետրվարի 1-ից մեկնարկել է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագիրը:
Ծրագրի կայացման գործում մեծ դերակատարում են ունեցել «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Էրեբունի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության բժիշկները, նաև առողջապահության նախարարի հրամանով հաստատված գլխուղեղի կաթվածների բուժման արդյունավետության բարձրացմանն ուղղված ազգային ծրագրին աջակցող Սփյուռքի աշխատանքային խումբը` ի դեմս Վիկեն Բաբիկյանի (Բոստոնի համալսարան, ԱՄՆ, նյարդաբանության պրոֆեսոր), Րաֆֆի Ավիտսյանի («Քլեվելենդ» կլինիկա, ընդհանուր անեսթեզիոլոգիայի բաժանմունք, ԱՄՆ, անեսթեզիոլոգիայի պրոֆեսոր, նեյրոանեսթեզիոլոգիայի ծրագրի տնօրեն), Արթուր Գրիգորյանի (Տորոնտոյի համալսարան,Կանադա, նյարդաբան), Միքայել Գրիգորյանի (ԱՄՆ, նյարդաբան, էնդովասկուլյար նյարդավիրաբույժ), Ներսես Սանոսյանի (Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, ԱՄՆ, նյարդավիրաբուժության դոցենտ), Միքայել Սքոն Մուրաթօղլու (Ալբերտայի համալսարան, Կանադա, նյարդավիրաբուժության դոցենտ):
Քննարկումներ են կազմակերպվել նաև Ֆրանսիայի առաջատար նյարդաբանական և նեյրո-անոթային կլինիկայի նյարդավիրաբույժ Մանվել Աղասանյանի և Մոսկվայի սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնի վիրաբույժ Բագրատ Ալեքյանի հետ, որոնց կողմից ծրագիրն արժանացել է հավանության:
Արդեն իսկ ծրագրի շրջանակներում 7 քաղաքացի ստացել է անհրաժեշտ բուժօգնություն` կատարվել է 4 թրոմբոլիզիս և 2 թրոմբոլիզիս` զուգակցված թրոմբէկտոմիայով: 1 պացիենտի էլ կատարվել է ախտորոշիչ ցերեբրալ անգիոգրաֆիա, որից հետո չի իրականացվել թրոմբէկտոմիա` թրոմբի անոթի դիստալ հատվածում գտնվելու պատճառով: Վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից:
Մյուս 6 պացիենտի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ թրոմբոլիզիս ստացած 3 պացիենտ առողջական վիճակի բարելավմամբ դուրս է գրվել, իսկ 1-ը դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ: 2 պացիենտ, որոնց իրականացվել է թրոմբոլիզիս` հաջորդած թրոմբէկտոմիայով, ուղեկցող այլ հիվանդություններով պայմանավորված շարունակում են բուժումը:
08.02.2019
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







