Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հայաստանում պետք է ներդնել միջազգային ստանդարտներ ու գործելակարգեր

Հայաստանում պետք է ներդնել միջազգային ստանդարտներ ու  գործելակարգեր

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Առողջապահության ոլորտի արդյունավետ կազմակերպում եւ կառավարում»  թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ


Վլ. Ավագյանի անվան ԲԿ անոթային վիրաբուժության  բաժանմունքի ղեկավար
Տիգրան Քամալյանի խոսքը.


Առողջապահական խնդիրները Հայաստանում չափազանց շատ են: Ես կարծում եմ՝ դրանք սկսվում են դեռ կրթական փուլից: Ըստ իս,  գործող պրակտիկ բժիշկները չէ, որ  պետք է դառնան առողջապահության կազմակերպիչներ:  Դա պետք է լինի առանձին մասնագիտություն՝ առանձին վերապատրաստումներով: Այսօր Հայաստանում  այլ վիճակ է, առողջապահության կազմակերպիչ է դառնում նա, ով ավելի շատ է աչքի ընկնում  կամ ավելի լավ ծանոթ ունի: Բայց այդ գործով զբաղվելու համար մարդը պետք է հատուկ  կրթություն ունենա: Բժիշկը կարող է շատ լավ նեղ մասնագետ լինել, բայց՝ վատ կազմակերպիչ: Մեր առողջապահության կազմակերպիչները այսօր ավելի շատ խանգարում են, քան՝ օգնում գործող բժշկին: Տպավորությունն այնպիսին է, որ նախարարությունից եկած ստուգողը ավելի շատ ինչ- որ կրիմինալ է փորձում գտնել բժշկի աշխատանքում, քան թե առաջարկներ, մեխանիզմներ, որոնք կնպաստեն բժշկի աշխատանքը կարգավորելուն: Տպավորություն է, որ ստուգողը փորձում է մի բան գտնել , մենք էլ պաշտպանվողի դերում ենք: Ամեն օղակ իրենից մի օղակ ներքեւ գտնվողի մեջ հանցագործ է փնտրում: Նախարարությունից գալիս են ստուգելու հնարավոր կողմնակի եկամուտները, ոչ թե՝  արված գործի որակը: Այնինչ ամեն ինչ այլ կերպ պետք է լիներ…

 

Առողջապահության կազմակերպիչների վերապատրաստումները պետք է մշտապես ուշադրության կենտրոնում լինեն: Հայաստանում պետք է ներդնել միջազգային ստանդարտները, գործելակարգերը, որի ուղղությամբ վերջին շրջանում որոշակի քայլեր արվում են: Կազմակերպչական հարցերում մեծ դեր պետք է ունենան տարբեր  ասոցիացիաները: Նեղ մասնագիտական հարցերը պետք է կարագավորվեն ասոցիացիաների մակարդակով, իսկ ընդհանուր կազմակերպչական հարցերը արդեն պետք է կարագավորեն առողջապահության կազմակերպիչները:


Առողջապահական խնդիրներից շատերի հիմքում ֆինանսական հարցերն են: Անվճար բժշկություն չկա, անգամ պետպատվերի դեպքում գումարը փոխանցում է պետությունը: Ֆինանսների հայթայթումը, բաշխումը, վերաբաշխումը ճիշտ կատարելու համար առողջապահության կազմակերպիչները պետք է հստակ մեխանիզմների տիրապետեն: Բժիշկը պետք է իր գործը անի ու չխորանա այդ հարցերի մեջ: Այսօր առողջապահության կազմակերպիչների մեծ մասը գործող բժիշկներ, նեղ մասնագետներ են, որոնք իրենց հիմնական գործին զուգահեռ կատարում են կազմակերպչական աշխատանքներ:


Ֆինանսական աղբյուրների հայթայթման համար մի շարք տարբերակներ կան: Տարբեր երկրնում բացի եղած բյուջեն օգտագործելուց ստեղծվում են տարբեր բարեգործական, նորարարական ֆոնդեր: Ֆինանսավորման աղբյուրներից ամենակարեւորները  ապահովագրական ընկերություններն են: Այստեղ մենք նույնպես խնդիրներ ունենք, ապահովագրական ընկերությունների աշխատակիցները նույնպես մարդիկ են, որոնք պրակտիկորեն չեն տիրապետում իրենց մասնագիտությանը եւ զբաղված են նրանով, որ կազմակերպությունը հնարավորինս քիչ փող ծախսի:


Որակյալ առողջապահական համակարգ ունենալու համար շատ կարեւոր եմ համարում ստանդարտիզացիայի ծրագրերի ներդրումը: Դա պետք է վերաբերի թե մասնագիտական, թե ֆինանսական հարցերին, թե վերապատրաստումներին: Առողջապահության համակարգում փոփոխությունները պետք է սկսել կրթական համակարգից: Սկզբնական էտապում բոլորը պետք է ստանան նույն գիտելիքները, հետագայում կլինօրդինատուրայում ուսանողների մի մասը գնան  դեպի բժշկական ոլորտ, մյուս մասը՝ դեպի կազմակերպչական ուղղություն: Այստեղ պետք չի անտեսել ոչ մի կողմը:


Պետք է վերականգնել բժիշկների լիցենզավորման համակարգը: Յուրաքանչյուր բժիշկ երկու տարին մեկ պետք է հանձնի քննություն, նոր շարունակի մասնագիտական գործունեությունը: Այսպիսով բժիշկը կձգտի ամեն օր նոր գիտելիքներ ձեռք բերել, տիրապետել աշխարհում ընդունված նորագույն մեթոդներին: Մրցակցությունը կբերի բժիշկների որակական հատկանիշների բարելավմանը:


Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
<<Երեւակ>> լրատվական- վերլուծական խումբ

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ