Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հրաման. ընդունարանի աշխատանքները կազմակերպել հատուկ ընթացակարգով. erebunimed.com

Հրաման. ընդունարանի աշխատանքները կազմակերպել հատուկ ընթացակարգով. erebunimed.com

Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների հիվանդացության բարձրացմամբ  պայմանավորված՝ «Էրեբունի» ԲԿ-ն աշխատում է  արտակարգ ռեժիմով:

 Գլխավոր տնօրենի՝ հունվարի 11-ի  01/1 հրամանի համաձայն՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ղեկավար Արմինե Սանամյանին հանձնարարվել է ընդունարանի աշխատանքները կազմակերպել հատուկ ընթացակարգով: Այսպիսով, գրիպով եւ սուր շնչառական այլ վարականերով   «Էրեբունի» ԲԿ դիմած պացիենտներից հավաքվում են  համաճարականաբանական մանրամասն անամնեզներ, ուշադրություն է հատկապես դարձվում  վերջին 21 օրվա ընթացքում հանրապետությունից   բացակայելու հանգանամքին:

Գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների կասկածի եւ դրանց  բարդությունների դեպքում հիվանդները հոսպիտալացվում են մեկուսացված հիվանդասենյակներում՝«Էրեբունի» ԲԿ վարակային անվտանգության ծառայության  մշտական հսկողության ներքո: Իսկ բաժանմունքների ղեկավարներին  հանձնարարվել է պահպանել հակահամաճարակային կանոնները, հնարավորինը սահմանափակել  տեսակցությունները:

 Խստացված ռեժիմով է աշխատում նաեւ «Էրեբունի» ԲԿ ծննդատունը: Ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանին հանձնարարվել է էլ ավելի խստացնել հսկողությունը հղիների, ծննդկանների և նորածինների նկատմամբ, իրականացնել բացատրական աշխատանքներ տեսակցությունները սահմանափակելու ուղղությամբ, դրանք  թույլատրել  բացառապես դիմակներով:

 Շարունակվում է նաեւ գրիպի և սուր շնչառական վարակների ամենօրյա մշտադիտարկումը, տվյալները հաղորդվում են  առողջապահության նախարարություն: 

Տեղեկացնենք նաեւ, որ «Էրեբունի» ԲԿ-ն ապահովված է  հակագրիպային   բոլոր դեղամիջոցներով եւ անհրաժեշտ պարագաներով:

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ