ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայտնի են ինտերակտիվ տերմինալների արդյունքները
Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ` Երևանի առավել մեծ հոսք ունեցող և բազմապրոֆիլ երեք բուժհաստատությունում ( «Իզմիրլյան», «Էրեբունի» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ») երկու ամիս առաջ տեղադրվել են պացիենտի գոհունակության մշտադիտարկման գործիք` ինտերակտիվ տերմինալներ:
Պացիենտի գոհունակության մշտադիտարկման համակարգը գործնական տեսանկյունից պարզ կիրառելիություն ունի և տալիս է հնարավորություն ցանկացած պարբերականությամբ տվյալներ հավաքագրելու:
Գոյություն ունեն պացիենտի բավարարվածության գնահատման մի շարք մեթոդներ, սակայն Հայաստանի բժշկական կազմակերպություններում գրեթե չի գործում պացիենտի կարծիքի շարունակական մոնիտորինգի համակարգը` վերջինիս կարծիքը և առաջարկները հաշվի առնելու և դրանց հիման վրա փոփոխություններ կատարելու տեսանկյունից:
Ամփոփելով պիլոտային ծրագրի երկամսյա արդյունքները` արձանագրվել է, որ պացիենտների 63%-ը գոհ է հիվանդանոցային բուժման պայմաններից, ըստ որի` ավելի շատ գոհ են բժիշկների վերաբերմունքից, քան բուժքույրերի և մայրապետների: Ուղիղ կեսը նշել է, որ հայտնվել են քաշքշուքների և հերթերի մեջ: Յուրաքանչյուր չորրորդը հայտնել է, որ վճարել է ոչ պաշտոնական գումար: Պացիենտների մեծ մասը տեղյակ չէ, թե ինչ հիմունքներով է ստացել բուժում` պետպատվերով, թե վճարովի:
Ըստ «Vocera» 2016թ. տվյալների` առողջապահական մասնագետների 64%-ը հաստատում է, որ 1500 բուժհաստատությունում պացիենտի կարծիքի ուսումնասիրությունն իր կարևորությամբ հավասար է պացիենտի անվտանգության պահպանմանն ու կլինիկական աշխատանքի արդյունքի բարելավմանը: Սա զարմանալի չէ, քանի որ պացիենտի դերն ավելին է, քան սպառողինը:
Պացիենտի գոհունակության ապահովումը մի շարք գործնական արդյունքների է հանգեցնում ներառյալ` դիմելիության աճ, բուժհաստատության հեղինակության բարձրացում, ինչպես նաև հնարավոր դատական գործերի կանխում:
Ներդրված համակարգը ենթարկվելու է պարբերական մշտադիտարկման և բարելավման` հանդիսանալով բուժօգնության որակի ապահովման առանցքային մեթոդներից մեկը:
ԲԿ-ներում տեղակայվող տերմինալները հատկացրել է մասնավոր ընկերություն: Վերջինիս հետ նախարարությունը որևէ հետագա պայմանագրային պարտավորություն չի ստանձնել: Դրանց հետագա շահագործման մասով արդեն բուժհաստատություններն այդ ընկերության հետ կշարունակեն իրենց պայմանագրային աշխատանքը:
Ի դեպ, ինտերակտիվ տերմինալների գաղափարը մեծ հետաքրքրության է արժանացել մարզային բժշկական ղեկավարների կողմից: Հուսանք, որ այս նախաձեռնությունը վարակիչ կլինի և կհասնի նաև մարզային բժշկական կենտրոններ` ի շահ առողջապահական ծառայությունների որակի բարելավման և բնակչության վստահության բարձրացման:
17.12.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYmzqbHR' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







