Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Սկրինինգային հետազոտությունների միջոցով հայտնաբերումն ավելացել է

ՀՀ ԱՆ. Սկրինինգային հետազոտությունների միջոցով հայտնաբերումն ավելացել է

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Իրինա Լազարյանին:

Բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում գործում է 1992-ից: Իրականացնում է բարեսիրական ծրագրեր ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Սիրիայում և Լիբանանում` մինչև 14 տարեկան անապահով հայ երեխաներին տրամադրելով անվճար ատամնաբուժական և ակնաբուժական ծառայություններ։ Կազմակերպության կլինիկաները տեղակայված են Երևանում, Գյումրիում, Գորիսում, Վանաձորում և Ստեփանակերտում: Ծառայություններից օգտվում է տարեկան 60 հազար երեխա:

Ներկայացնելով կազմակերպության առաքելությունը` Իրինա Լազարյանը նշել է, որ Գյումրիում նոր շենք կառուցելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ բուժման կարիք ունեցողները շատացել են: Իսկ դրա հիմնական պատճառը մարզային դպրոցներում կազմակերպված ատամնաբուժական և ակնաբուժական սքրինինգային հետազոտությունների միջոցով հայտնաբերման ավելացումն է: Բուժման կարիք ունեցող երեխաների թիվն աճել է մոտ 1000-ով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք կազմակերպչական հարցեր, մասնավորապես` երեխաներին մատուցվող ատամնաբուժական և ակնաբուժական ծառայությունների հասանելիության, ավելի վաղ տարիքում խնդիրների հայտնաբերման, շարժական ծառայություններ մատուցելու հնարավորության վերաբերյալ:

Արսեն Թորոսյանը բարձր գնահատելով կազմակերպության բարեգործական ծրագրերը` համագործակցության պատրաստակամություն է հայտնել։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ