Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հուշագիրը կնպաստի շաքարային դիաբետի ախտորոշման գործընթացի որակյալ և արդյունավետ իրականացմանը

ՀՀ ԱՆ. Հուշագիրը կնպաստի շաքարային դիաբետի ախտորոշման գործընթացի որակյալ և արդյունավետ իրականացմանը

Առողջապահության նախարարության և «Կոնցեռն-էներգոմաշ» ՓԲԸ, «Դելտա» ՍՊԸ, «Ռոմա» ՍՊԸ և «Ամ Մեդիքլ Գրուպ» ՍՊԸ միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է շաքարային դիաբետի ախտորոշման գործընթացի որակյալ և արդյունավետ իրականացումը:

Կարևորելով բժշկական հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովումը և հայկական շուկայում առաջարկվող սարքերի և թեստ-երիզների որակների ուսումնասիրությունները, ինչպես նաև մատակարար ընկերությունների հետ բանակցությունների արդյունքները՝ համագործակցության հուշագրի շրջանակում կողմերը համաձայնել են բժշկական կազմակերպությունների կողմից հայտարարված արյան մեջ շաքարի մակարդակի որոշման դյուրակիր գլյուկոմետր սարքի թեստ-երիզների գնման գործընթացի արդյունքում հաղթող ճանաչվելու դեպքում նվիրաբերել արյան մեջ շաքարի մակարդակի որոշման դյուրակիր գլյուկոմետր սարք: Այսպիսով` հուշագրի շրջանակներում նախատեսվում է նվիրաբերել շուրջ 1600 սարք:

Առողջապահության նախարարությունն էլ իր հերթին պարտավորվել է ձեռնարկել միջոցներ մրցակցային դաշտում մատակարար ընկերությունների և բժշկական հաստատությունների համագործակցությունն ապահովելու  նպատակով:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ