ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության ֆինանսավորման մեխանիզմները` նիստի օրակարգում
Կայացավ ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը:
Հասարակական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին 2 հարց. առողջապահության ֆինանսավորման մեխանիզմները և Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:
Ողջունելով խորհրդի անդամներին` Արսեն Դավթյանն ընդգծեց, որ առողջապահության ֆինանսավորման նոր մեխանիզմներն առողջապահության նախարարության քաղաքականության գերակայություններից են և շատ կարևոր են նաև հասարակական հատվածի հետ քննարկումների համատեքստում:
Առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների շրջանակներում Արսեն Դավթյանը ներկայացրեց 2018 թվականի բյուջեի կատարողականը, 2019 թվականի բյուջեի ծախսային կառուցվածքը, առաջնահերթություններն ու գերակայությունները, ընդգծեց, որ 2019 թվականին պետական բյուջեով առողջապահության ոլորտի ծախսերում 2018 թվականի համեմատ նախատեսվել է շուրջ 10,3 մլրդ դրամի կամ 13,7 տոկոսի աճ:
Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ապահովագրական ծածկույթ ապահովելու վերաբերյալ առողջապահության նախարարության տեսլականին` նշելով, որ այդ նպատակին հասնելու համար նախարարության քաղաքականությունն ուղղված է պարտադիր բժշկական ապահովագրության մեկ միասնական կառույցի ստեղծմանը, որն ունենալով պետական կարգավիճակ կգործի առանձին։
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբական վարչության գլխավոր մասնագետ Աստղիկ Հարությունյանը, ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի կատարման ընթացքը, նշեց, որ ծրագրում առկա է ՀՀ առողջապահության ոլորտին վերաբերող 22 կետ, որոնցից 2018 թվականի 3-րդ եռամսյակում առողջապահության նախարարությունը կատարման ենթակա կետեր չունի:
Ամփոփելով նիստը՝ խորհուրդը նախագահող Արսեն Դավթյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին արդյունավետ և առարկայական քննարկման համար:
14.11.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







