ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. «Բյուջեի աճին համընթաց որոշակիորեն կլուծվեն ծառացած խնդիրները». Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած բժիշկ-առողջապահության կազմակերպիչ Համբիկ Սարաֆեանին:
Հյուրը հակիճ ներկայացրել է մասնագիտական անցած ճանապարհը, նշել, որ այժմ գործունեություն է իրականացնում ԱՄՆ-ում` ռենտգեն-ախտորոշիչ խոշոր ցանցում և ցանկություն ունի իր մասնակցությունն ու ներդրումն ունենալ Հայաստանի առողջապահության ոլորտում:
Արսեն Թորոսյանն անդրադարձել է այն հիմնական ուղղություններին, որոնք առաջնահերթ լուծումներ են պահանջում` առաջնային օղակում կանխարգելիչ միջոցառումների հզորացում, ուռուցքաբանության ծառայության ռազմավարության մշակում, ոլորտի զարգացմանն ուղղված քայլեր, այդ թվում` պալիատիվ բուժօգնության ներդրում:
Համբիկ Սարաֆեանը նախարարին առաջարկել է համագործակցել ուռուցքաբանության ոլորտում` ներկայացնելով իր տեսլականը քաղցկեղի վաղ հայտնաբերման հետազոտությունների առումով. նորագույն սարքեր, մասնագետների վերապատրաստում, փորձագետների խորհրդատվություն, ուղեցույցների և գործելակարգերի մշակում: Մոտեցումներն առավել շոշափելի դարձնելու նպատակով առողջապահության կազմակերպիչը խոստացել է իր բժիշկ-գործընկերների հետ քննարկել և տրամադրել ուռուցքաբանության ծառայության բարելավմանն ուղղված միջոցառումների ծախսարդյունավետության նախահաշիվ:
«Բյուջեից առողջապահությանը հատկացվող գումարները դեռևս քիչ են, չնայած հաջորդ տարի որոշակի շատացրել ենք ուռուցքաբանության ծառայությանն ուղղվող ֆինանսական միջոցները: Հույս ունենք, որ բյուջեի աճին համընթաց որոշակիորեն կլուծվեն ծառացած խնդիրները», - նշել է նախարարը:
Կողմերը պայմանավորվել են պարբերաբար հանդիպել և կրկին քննարկել այս կարևոր ոլորտում անելիքները:
09.11.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







