Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Կյանքեր փրկելու մշակույթը. Միհրան Նազարեթյան

Կյանքեր փրկելու մշակույթը. Միհրան Նազարեթյան

1999 թվականից Հայաստանում գործում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական կազմակերպությունը, որը միջնորդ է հիվանդ մարդկանց և դոնորների միջև, որոնք պատրաստ են իրենց արյան ցողունային բջիջները տրամադրելով մարդկային կյանքեր  փրկել: Կազմակերպության աշխատանքի արդյունքում Հայաստանում ոսկրածուծի դոնոր դառնալու պատրաստակամություն է հայտնել ավելի քան  30 000 մարդ: «Առողջապահական համակարգ»-ի  զրուցակիցը  Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանն է:


-Պարոն Նազարեթյան, արդեն շուրջ 20 տարի է՝ Հայաստանում գործում է ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը: Որքանո՞վ  է կարևոր նման կազմակերպության  գործունեությունը Հայաստանում և աշխարհում:


Կյանքեր փրկելու մշակույթը


- Որոշ հիվանդությունների դեպքում  հիվանդ մարդիկ դեղորայքային բուժումից ու վիրաբուժական միջամտություններից բացի,  կարիք ունեն  նաև մարդկանց, ովքեր կարող են տրամադրել որոշակի քանակով արյուն կամ ցողունային բջիջները: Այս դեպքում հարց է առաջանում, թե որքա՞ն է պատրաստակամ մարդը՝ օգնելու մեկ ուրիշ մարդու: Այս խնդիրը շատ խորը էթիկակական, սոցիալական և մշակութային նշանակություն ունի: Մեզ մոտ ինչ -որ մեկին անվարձահատույց  ինչ-որ բան տալու գաղափարը , ցավոք, դեռ արմատավորված չէ: Մեր կազմակերպությունը հենց այդ մշակույթն է փորձում ձևավորել և տարածել: Եթե դա ինքնահոսի թողնենք, հետևանքը դաժան է լինելու: Մի օրինակ բերեմ ու ծայրահեղացնենք, որպեսզի ավելի ցայտուն երևա ուրիշների խնդրին անտարբեր մնալու հետևանքը: Ի՞նչ կլիներ, եթե  աշխարհում բոլոր մարդիկ հրաժարվեին փոխներարկման համար արյուն կամ ցողունային բջիջներ տրամադրել հիվանդ մարդկանց,  որոնք դրա շնորհիվ ապրելու հնարավորություն են ստանում: Ըստ ամենայնի, մարդկությունը մի քանի դար հետ կգնար և անհրաժեշտություն կլիներ փոխներարկման համար արյուն վերցնել արդեն մահացած մարդկանցից… Մեր գործունեությունը դրան է ուղղված՝ որ չհասնենք այն պահին, երբ ստիպված կլինենք մահացած մարդկանցից արյուն կամ ցողունային բջիջներ վերցնել: Մարդիկ պետք է հասկանան, որ մի օր դա կարող է անհրաժեշտ լինել իրենց ընկերոջը, բարեկամին, կամ հենց իրենց, բայց չլինեն դոնորներ, որ պատրաստ կլինեն օգնել: Ի դեպ,  կարևոր է, նաև հասկանան, որ արյուն կամ ցողունային բջիջներ տալով՝ իրենք ոչինչ չեն կորցնում: Մարդու օրգանիզմում շրջանառվում է հինգ լիտր արյուն և այն անընդհատ վերականգնվում է:


-Շուրջ 20  տարվա գործունեության ընթացքում ավելի քան 30000 մարդու արյուն եք տիպավորել և գրանցել համակարգում: Ինչպե՞ս եք գտնում մարդկանց, որոնք պատրաստակամություն են հայտնում  դոնոր դառնալու:


Կյանքեր փրկելու մշակույթը


- Մարդն  իր օգանիզմում ունի 100 միլիոնի հասնող ցողունային բջիջներ, որից  ամբողջ կյանքում օգտագործվում է 5-10 տոկոսը: Բայց ցողունային բջիջների այդ մեծ պաշարը կարող է փրկել մեկ ուրիշ մարդու կյանք: Այստեղ, սակայն,  պետք է մի կարևոր հանգամանք հաշվի առնել: Մարդիկ, արտաքնապես իրար շատ նման լինելով,  տարբեր են գենետիկորեն և չեն կարող ընդունել ամեն տեսակի հյուսվածքներ: Ցողունային բջիջները ընդունվում են  միայն այն դեպքում, երբ դոնորը և հիվանդը գենետիկորեն նման են: Մեր կազմակերպության առաքելությունն է կազմակերպել կարիք ու տալու պատրաստակամություն ունեցող՝ գենետիկորեն նման մարդկանց հանդիպումը: Ինչպե՞ս է դա կատարվում: Առաջին հերթին՝  առողջ  մարդկանցից 2-3 գրամ արյուն վերցնելով՝ հետազոտում, տիպավորում ենք այն և տվյալները ներբեռնում համակարգ: Երբ  երկրագնդի որևէ ծայրում  գտնվող հիվանդին ցողունային բջիջներ է անհրաժեշտ լինում, տվյալները դրվում են համակարգում: Յուրաքանչյուր երկիր փնտրում է իր բազայում նման գենետիկա ունեցող դոնորների: Եթե մենք գտնում ենք այդ տվյալներին համապատասխանող մարդու, ապա տեղում առանձնացնում ենք ցողունային բջիջները և ուղարկում տվյալ երկիր:

 

Կյանքեր փրկելու մշակույթը


Որքան շատ մարդ գրանցված լինի համակարգում, այնքան կմեծանա  համապատասխան դոնոր գտնելու հավանականությունը: Այդ պատճառով,  մենք անընդմեջ տեղեկատվական ծրագրեր ենք իրականացնում, տարբեր ոլորտի, տարբեր կազմակերպությունների մարդկանց բացատրում կարևորությունը:  Հաճախ ենք լինում մարզերում, Արցախում, բացատրում խնդրի էությունը: Շատ դոնորներ ունենք նաև սփյուռքից: Կարող եմ նշել, որ տարեցտարի մարդկանց գիտակցությունը բարձրանում է, հասկանում են անհրաժեշտությունը և աշխարհի մեծ ընտանիքի մաս կազմելու կարևորությունը: Չէ՞ որ մի օր էլ հնարավոր է իրենց պետք լինի այդ օգնությունը, ու աշխարհի մյուս ծայրում ապրող անծանոթ մեկը դառնա փրկության օղակը:


Ցողունային բջիջներ առանձնացնելու պրոցեդուրան ինչպե՞ս է ընթանում և արդյո՞ք վտանգավոր չէ դոնորի առողջության համար:


-Պետք է ֆիքսել, որ համակարգում գրանցվելը դեռ բոլորովին էլ չի նշանակում, թե ձեզ հնարավորություն կտրվի մարդու կյանք փրկել: Մարդկանցից, ովքեր պատրաստակամություն են հայտնում ոսկրածուծի դոնոր դառնալ, մենք շատ քիչ քանակությամբ արյուն ենք վերցնում և գրանցում տվյալները: Գուցե տարիներ հետո կգտնվի նրա նման գենետիկա ունեցող մեկը, որին անհրաժեշտ կլինեն ցողունային բջիջներ, գուցե և ոչ: Եթե նման անհրաժեշտություն է առաջանում, դոնորը առաջին հերթին լիարժեք հետազոտվում է: Այնուհետև կատարվում է   ցողունային բջիջների առանձնացում: Պրոցեդուրան տևում է չորս ժամ, կատարվում է հատուկ սարքավորման  միջոցով: Արյունը անցնում է սարքավորման միջով, ցողունային բջիջները աֆերեզվում են, և արյունը կրկին վերադառնում է օրգանիզմ: Դոնորի առողջության համար պրոցեդուրան բացարձակ վտանգավոր չէ: Նշեմ, որ եթե, օրինակ, առողջ մարդը փոխներարկման համար 450 մլ արյուն է տալիս, մի քանի ամիս է անհրաժեշտ, որ նա կրկին կարողանա արյան դոնոր դառնալ: Իսկ ցողունային բջիջներ տալու դեպքում նման սահմանափակում չկա, անգամ կարելի է հաջորդ օրը կրկնել պրոցեդուրան:

 

Կյանքեր փրկելու մշակույթը


-Ո՞ր հիվանդությունների դեպքում է հիմնականում անհրաժեշտ լինում ցողունային բջիջների կիրառումը, և որքա՞ն է բուժման  հավանականությունը:


- Հիմնականում  արյան հիվանդությունների դեպքում է անհրաժեշտ ցողունային բջիջները կիրառել, չարորակ և ոչ չարորակ քաղցկեղների դեպքում: Չենք կարող խոսել 100 տոկոսանոց արդյունքի մասին, բայց կարող ենք փաստել, որ բավականին լավ արդյունքներ են լինում: Դա կոչվում է հնարավորությունների պատուհան,  որտեղից կարող է օգնություն գալ: Բուժման հավանականությունը բարձրանում է շուրջ 80 տոկոսով: Իտալացի մի աղջնակ կար, որին տարիներ առաջ փոխանցվեցին հայ երիտասարդի ցողունային բջիջները, և այսօր մենք նամակներ ենք ստանում իտալական ռեեստրից, որ նա լիովին բուժվել է ու վիճակը շատ լավ է:


-Որ երկրներում ապրող մարդկանց  հետ է ավելի հաճախ համընկնում հայ դոնորների գենետիկ պատկերը:


-Մարդկությունը առաջացել է մեկ արմատից, այդ պատճառով, որքան էլ մենք տարբեր լինենք իրարից, գենետիկական պատկերը երբեմն  կարող է պատահաբար համընկնել: Չկա հայկական, թուրքական, պարսկական, արաբական կամ այլ ազգերի գեն: Կա հավանականություն, որ մարդկանց մոտ որոշակի գեներ ավելի հաճախ լինեն, քան մյուսների մոտ: Գենետիկական նմանություն ունեցող մարդուն գտնելու հավանականությունը ավելանում է, եթե դոնորը և հիվանդը նույն ազգի են: Ավելի հավանական է նաև, որ մենք նման համատեղելիություն կգտնենք հրեաների, արաբների, պարսիկների համար, քան, ասենք, չինացու:


Հայաստանից շուրջ  30 ոսկրածուծի դոնոր է եղել այս տարիների ընթացքում: Այս տարի մեկ դեպք ենք ունեցել: Հիվանդը Իրանից էր և, մեր տվյալներով, բավականին հաջող ելք է ունեցել բուժումը: Ի դեպ, հիվանդը և դոնորը հետագայում չեն շփվում: Միայն մեկ  տարի անց կարելի է փոխանցել տվյալները, եթե նման ցանկություն հայտնի բուժում ստացած հիվանդը:

 

Կյանքեր փրկելու մշակույթը


Ինչպե՞ս և ի՞նչ հաճախականությամբ եք թարմացնում բազան: Չէ՞ որ տարիների ընթացքում մարդիկ կարող են փոխել հասցեն և հեռախոսահամարը:


-Մարդկանց տվյալները համակակարգում պահվում են մինչև նրանց 60 տարեկան դառնալը: Իսկ հարցաթերթիկը լրացնելիս խնդրում ենք լրացնել նաև մի երրորդ մարդու տվյալներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի գտնել դոնորին: Մեր կազմակերպությունը արդեն չորս տարի  է՝ զբաղվում է նաև նորածինների  պորտալարի ցողունային բջիջների հավաքագրմամբ: Շուրջ հարյուր  ծնող են ցանկություն հայտնել, որ իրենց  փոքրիկի պորտալարից ծնունդից հետո 20 րոպեի ընթացքում առանձնացվեն ցողունային բջիջները, սառեցվեն և  պահպանվեն: Այս դեպքում բջիջները օգտագործվում են միայն տվյալ երեխայի համար, որ տարիքում էլ նման անհրաժեշտություն առաջանա: Բարեբախտաբար, առայժմ այդ ցողունային բջիջները օգտագործելու կարիք չի եղել, երեխաները չեն հիվանդացել:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՈՒԱԿ-ը կոչ է անում սեզոնային վիրուսներից առաջացած բարդությունների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել մասնագետի. oncology.am
ՈՒԱԿ-ը կոչ է անում սեզոնային վիրուսներից առաջացած բարդությունների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել մասնագետի. oncology.am

Հայաստանում շարունակվում է սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնը։ Ընթացիկ սեզոնում Հայաստանում, համաձայն լաբորատոր հետազոտությունների, շրջանառվում են գրիպի Ա H1N1 ենթատեսակի, Բ տեսակի, ինչպես նաև շնչառական...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները` ուշադրության կենտրոնում
ՀՀ ԱՆ. Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները` ուշադրության կենտրոնում

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում» մեկնարկել է «Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները․ միջմասնագիտական համագործակցություն» հայ-ֆրանսիական...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Պատրաստակամ ենք իրականացնելու փոփոխություններ հոգեբուժության ոլորտում. Լենա Նանուշյան
ՀՀ ԱՆ. Պատրաստակամ ենք իրականացնելու փոփոխություններ հոգեբուժության ոլորտում. Լենա Նանուշյան

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Լիոնի Վինաթյե կլինիկայի տնօրեն Պասկալ Մարիոտիի գլխավորած պատվիրակությանը` քննարկելու համագործակցության ընթացքը, հաջորդող օրերին...

Հրատապ թեմա Հայաստանում
Նախաձեռնվում է կրծքագեղձի քաղցկեղի աջակցման պետական ծրագիր. oncology.am
Նախաձեռնվում է կրծքագեղձի քաղցկեղի աջակցման պետական ծրագիր. oncology.am

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Էֆ. Հոֆֆմանն-Լա Ռոշ ընկերության տարածաշրջանային  ղեկավար Լեոնիդ Պորշենկովն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը կխթանի առողջապահության և բժշկագիտության բնագավառում...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայաստանի 3 մարզերում կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար սքրինինգային ծրագիր կանցկացվի. oncology.am
Հայաստանի 3 մարզերում կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար սքրինինգային ծրագիր կանցկացվի. oncology.am

Հայաստանի 3 մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Սյունիքում, ծրագրվում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար սքրինինգային ծրագիր անցկացնել: Այս մասին լրագրողներին հայտնեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Ուռուցքային հիվանդությունների բուժումը Հայաստանում. ի՞նչն է անվճար, իսկ ինչի՞ համար պետք է վճարել. oncology.am
Ուռուցքային հիվանդությունների բուժումը Հայաստանում. ի՞նչն է անվճար, իսկ ինչի՞ համար պետք է վճարել. oncology.am

2019 թվականից Հայաստանում չարորակ նորագոյացությունների հեռացման վիրահատությունները, ինչպես նաեւ ճառագայթային թերապիան անցկացվում են անվճար: Ինչ վերաբերում է քիմիաթերապիային, բուն միջամտություններն անցկացվում են...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
ՀՀ ԱՆ. Նախատեսվում է ծառայության աշխարհագրությունն ընդլայնել
ՀՀ ԱՆ. Նախատեսվում է ծառայության աշխարհագրությունն ընդլայնել

Մեկ տարի առաջ մեկնարկել է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ COBRAIN ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. փոխվարչապետ Տիգրան Ավինյան
ԵՊԲՀ COBRAIN ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. փոխվարչապետ Տիգրան Ավինյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն այսօր մեկնարկեց Հորիզոն 2020 ծրագիր շրջանակում շահած «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. կազմակերպությունները կցվել են մարզային հիմնարկներին
ՀՀ ԱՆ. կազմակերպությունները կցվել են մարզային հիմնարկներին

Մայրական և պերինատալ մահացության ու հիվանդացության ցուցանիշների իջեցման, մանկաբարձական բուժօգնության որակի բարձրացման, մազից կախված (կրիտիկական) և մայրական մահվան դեպքերի (case studies) քննարկումների, ինչպես նաև...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կգործի որոշ ծրագրերի պետպատվերների գումարների բաշխման նոր համակարգ
ՀՀ ԱՆ. Կգործի որոշ ծրագրերի պետպատվերների գումարների բաշխման նոր համակարգ

Կառավարության նիստում հավանության են արժանացել կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն և 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը...

Հրատապ թեմա Հայաստանում
Հակապատվաստումային շարժումների միակ զենքը տարակուսանքի մթնոլորտն է․ Fidec-ի մասնագետներն այցելել են ՈՒԱԿ. oncology.am
Հակապատվաստումային շարժումների միակ զենքը տարակուսանքի մթնոլորտն է․ Fidec-ի մասնագետներն այցելել են ՈՒԱԿ. oncology.am

Տարբեր երկրներում (այդ թվում՝ Հայաստանում) իրականցված հետազոտությունները ցույց են տալիս, որ «պատվաստվել, թե՝ ոչ», որոշման վրա մեծավ մասամբ ազդում են բժիշկները։ Ընդ որում, պարտադիր չէ, որ նրանք անմիջական կապ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. «Համապարփակ առողջապահական ծածկույթ» թեմայով քննարկում լրագրողների հետ
ՀՀ ԱՆ. «Համապարփակ առողջապահական ծածկույթ» թեմայով քննարկում լրագրողների հետ

Աղվերանում ընթանում է «Համապարփակ առողջապահական ծածկույթ» թեմայով քննարկում լրագրողների հետ, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի քննարկում ԱՆ-ում.
ՀՀ ԱՆ. «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի քննարկում ԱՆ-ում.

Առողջապահության նախարարությունում կազմակերպվել է քննարկում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից առաջարկված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի շուրջ: Հանդիպումը վարել է առողջապահության նախարարի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիրն արդեն գործում է
ՀՀ ԱՆ. Հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիրն արդեն գործում է

Վիրուսային հեպատիտներն առողջապահության գերակա խնդիրներից են և ունեն արտահայտված համաճարակային ներուժ, լայն տարածում և զգալի սոցիալ-տնտեսական բեռ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ գիտական խորհրդին ներկայացվեց ուսումնական գործընթացի վերլուծություն
ԵՊԲՀ գիտական խորհրդին ներկայացվեց ուսումնական գործընթացի վերլուծություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր գիտական խորհրդի նիստին ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը ներկայացրեց վերջին երեք տարիների ուսումնական...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ