ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆինանսական հավելյալ միջոցներ են ուղղվել սրտի վիրահատություններին, ուռուցքաբանությանն ու երեխաների բուժօգնությանը
Առողջապահության նախարարությունը, հիմք ընդունելով բյուջետային ծրագրերի որոշ թերակատարումներ և գերակատարումներ, այս տարվա համար իրականացրել է պետական միջոցների վերաբաշխումներ` այսպիսով հավելյալ միջոցներ ուղղելով բնակչության համար առավել կարևոր ու անհրաժեշտ ուղղությունների: Մասնավորապես, սրտի վիրահատությունների համար լրացուցիչ ուղղվել է ևս 416,3մլն դրամ, ուռուցքաբանական և արյունաբանական ծառայություններին` 200մլն դրամ, երեխաների բժշկական օգնությանը` 574,8մլն դրամ, շտապօգնությանը` 120մլն դրամ և այլն:
Ներծրագրային վերաբաշխումների ընթացքում առաջնահերթություն է համարվել մարզային կազմակերպությունների կողմից իրականացված աշխատանքների ծավալների փոխհատուցումը:
Պետպատվերով հատկացված միջոցների սղության պատճառով մարզերից մայրաքաղաք հիվանդների հոսքը կրճատելու և քաղաքացիներին ավելորդ անհարմարությունից ու ծախսերից զերծ պահելու նպատակով բյուջեի միջոցների վերաբաշխում կատարելիս հատուկ ուշադրություն է դարձվում մարզերային կազմակերպություններին ֆինանսների հատկացմանը, դրանց առավել արդյունավետ ու թիրախային ծախսմանը:
Առաջին անգամ վերաբաշխումների ընթացքում կիրառվել է նաև տարածաշրջանային համահարթեցման մոտեցումը` հաշվի առնելով նաև տվյալ բնակավայրի շահառուների քանակը, ինչը հնարավորություն է տալիս մարզերում գործող կազմակերպություններում իրականացնել նաև հերթագրված հիվանդների սպասարկում:
Օրինակ, Լոռու մարզում ակնաբուժական ծառայություն ունի միայն Սպիտակի հիվանդանոցը, որտեղ աչքի կատարակտայի վիրահատության համար հերթագրված է շուրջ 250 հիվանդ: Հերթերում սպասելու անհարմարություններին վերջ դնելու ու ակնաբուժական խնդիրներին շուտափույթ լուծում տալու նպատակով վերաբաշխման միջոցով հավելյալ 20 մլն դրամ է հատկացվել, որպեսզի բոլոր հերթագրվածները կարողանան մինչև այս տարեվերջ ստանալ անվճար վիրահատություն:
Այս մեխանիզմների կիրառմամբ` մարզային կազմակերպությունների 2018 թվական պայմանագրային գումարներին ավելացվել է 804,8մլն դրամ:
Վերաբաշխումների արդյունքում բոլոր կազմակերպություններում փաստացի կատարված աշխատանքների գծով առկա պայմանագրային գումարների գերակատարումները հիմնականում հատուցվել են: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ պետպատվերով հատկացված գումարները սպառվել են, սակայն տվյալ բուժհաստատությունը փաստացի մատուցել է պետպատվերով ծառայություն:
2018թ. պետբյուջեից առողջապահության ոլորտին հատկացվել է 81,2 մլրդ ծախսային միջոց: Եկող տարի սպասվող բյուջետային ավելացումներն ուղղվելու են գերակա նպատակների` բնակչությանը մատուցվող առողջապահական ծառայություններին նոր որակ, մակարդակ հաղորդելու և առաջնահերթ խնդիրներին նոր լուծումներ տալու հստակ նպատակադրմամբ:
26.10.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







