Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. ԱՀԿ-ն մշակում է մանկաբուժական ուղեցույցներ` նոր լուծումներ առաջարկելով 0-18 տարեկանների խնդիրներին

ՀՀ ԱՆ. ԱՀԿ-ն մշակում է մանկաբուժական ուղեցույցներ` նոր լուծումներ առաջարկելով 0-18 տարեկանների խնդիրներին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)  նախաձեռնել է «Երեխայի առողջության վերակառուցում» (Child Health Re-Design) գործընթացը` ուղղված երեխայի առողջությանն առնչվող քաղաքականության գերակայությունների վերանայմանը, գործողությունների արդիականացմանը: Այս նպատակով թե ԱՀԿ մակարդակում, թե Հայաստանում, թե այլ երկրներում հնչեցվել էին առաջարկներ` կատարելագործելու առկա կլինիկական ուղեցույցները, դարձնել դրանք ավելի համապարփակ, ներառել մի շարք այլ առավել տարածված խնդիրներ: 


Նշված գործընթացի մի մասն էր ԱՀԿ Եվրոպական գրասենյակում առաջնային օղակում երեխաների առողջության ուղեցույցների մշակման խմբագրական խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցել է նաև ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը: Խմբում ներառված են մասնագետներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, ինչպես նաև ԱՀԿ Կենտրոնակայանի և Եվրոպական գրասենյակի աշխատակիցներ: 


Եռօրյա հանդիպման ընթացքում քննարկվել են  առկա խնդիրները, քննարկվել և կազմվել է մշակվելիք ուղեցույցի թեմաների նախնական տարբերակը և կառուցվածքը: Ուղեցույցը ներառելու է առաջնային օղակում 0-18 տարեկան հասակում առավել հաճախ հանդիպող վիճակները, այն հիմնված է լինելու ԱՀԿ առկա գրականության վրա, սակայն ավելացվելու են նոր գլուխներ` հիմնված արդի բժշկագիտության տվյալների վրա: Խմբի մասնակիցները ստացել են որոշ հանձնարարականներ հետագա աշխատանքի համար: Տվյալ ձեռնարկի մշակումը, ռացիոնալ տեղայնացումը և դրա հիման վրա անձնակազմի կրթումը մեծապես կնպաստի նաև Հայաստանում առաջնային օղակում տրամադրվող բուժօգնության որակի բարձրացմանը:


Առանձնահատուկ քննարկվել են նաև Եվրոպայում երեխաների վաղ զարգացման հարցերը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հարցի շուրջ արդի միտումները, տվյալ ոլորտում հայաստանյան փորձը, մասնավորապես, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ գործակցությամբ իրականացվող համայնքային միջոլորտային ծառայությունների մոդելը, որը թե հանդիպման ժամանակ, թե նախկինում արժանացել է միջազգային մասնագետների դրվատանքին: Ներկայացվել են այլ երկրների մոդելները, որոնցից իրենց համապարփակությամբ առանձնանում են Գերմանիայում, Շոտլանդիայում, Հունգարիայում գործող ծառայությունները:


ԱՀԿ կարևորագույն առաքելություններից է աջակցել իր անդամ երկրներում բուժօգնության որակի բարձրացմանը: Դրան է ուղղված մասնավորապես առավել տարածված խնդիրների շուրջ ԱՀԿ ուղեցույցների մշակումը և ներդրումը:  


Հայաստանում երեխաների առողջության ոլորտում ԱՀԿ ուղեցույցները ներդրվել են Առողջապահության նախարարության, ԱՀԿ և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի համագործալցության շնորհիվ` սկսած դեռ 1994 թվականից: Դա, մասնավորապես, վերաբերել  է սուր փորլուծային և շնչառական հիվանդություններին, կրծքով կերակրման խրախուսմանը, պատվաստումների իրականացմանը, մանկական հիվանդությունների վարմանը: Ներդրվել են և ԱՀԿ այլ ծրագրեր եւս, մասնավորապես, դեռահասների առողջության մասով: Նշված ծրագրերի հիման վրա ազգային տեղայնացված ուղեցույցների մշակումը և ներդրումը Հայաստանում տվեց իր զգալի արդյունքները,  նպաստեց մանկական մահացության և հիվանդացության իջեցմանը: 

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ