Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Տարեվերջին պետական պատվերի ծրագիրը նորովի կներկայացվի շահառուներին. izmirlianmedicalcenter.com

Տարեվերջին պետական պատվերի ծրագիրը նորովի կներկայացվի շահառուներին. izmirlianmedicalcenter.com

Հոկտեմբերի 14-ին «Իզմիրլյան» բշկական կենտրոնում կայացավ հանդիպում, որին ներկա էին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և հիվանդանոցային բուժօգնություն տրամադրող բոլոր կազմակերպությունների տնօրենները։   Օրակարգում պետական պատվերի ծրագրում տեղ գտած փոփոխություններն են և ոչ միայն...

Տարեվերջին պետական պատվերի ծրագիրը նորովի կներկայացվի շահառուներինՀանդիպման վերաբերյալ նախարարը հետևյալ գրառումն է արել. «Կարևոր հանդիպում էր հիվանդանոցային բուժօգնություն տրամադրող բոլոր կազմակերպությունների տնօրենների հետ, ինչը հնարավորություն էր քննարկել մի շարք առանցքային հարցեր և հատկապես կարևորված էին հետևյալ կետերը.

  • պետպատվերի ձևավորում և օգտագործում,
  • ստվերային դրամաշրջանառությունն առողջապահության ոլորտում,
  • բուժաշխատողների պաշտպանվածություն»,- ասել է առողջապահության նախարարը, ապա հավելել, որ նման հանդիպումները շարունակական կլինեն։


Ֆինանսական գծով առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի փոխանցմամբ՝ հանդիպման գլխավոր նպատակը հիվանդանոցային բուժօգնություն տրամադրող բոլոր կազմակերպությունների տնօրեններին պետպատվերի ծրագրում առկա փոփոխությունները ներկայացնելն էր, մասնավորապես 2018 թվականի անցած ժամանակահատվածի ամփոփումը և  2019-ին նախատեսվող միջոցառումները։ 

 

Տարեվերջին պետական պատվերի ծրագիրը նորովի կներկայացվի շահառուներին Տարեվերջին պետական պատվերի ծրագիրը նորովի կներկայացվի շահառուներին

 

Տարեվերջին պետական պատվերի ծրագիրը նորովի կներկայացվի շահառուներին


Ա․Դավթյանի խոսքով՝ տարեվերջին պետպատվերի ծրագիրը նորովի կներկայացվի շահառուներին։

Տարեվերջին պետական պատվերի ծրագիրը նորովի կներկայացվի շահառուներին«Հարկ եմ համարում նշել, որ 2019 թվականին պետական բյուջեից առողջապահության նախարարությանը հատկացվել է հավելյալ գումար՝ շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ, և  այդ 10 մլրդ ՀՀ դրամի մոտավորապես 6,0 միլիարդը կհատկացվի արտահիվանդանոցային ծառայությունների իրականացմանը, քանի որ առողջապահության նախարարությունը ներկայում շեշտադրում է կանխարգելիչ բուժօգնությունը։ Նշված գումարից շուրջ 5,4 միլիարդ դրամ կհատկացվի ամբուլատոր ծառայություններ մատուցող կլինիկաներին, որի շրջանակում պետք է բարձրանա նաև ամբուլատոր համակարգի բուժօգնություն մատուցող անձնակազմի աշխատավարձը։ Աշխատավարձի չափը հիմնված կլինի նաև ԱԱՊ բժիշկների գործունեությունը գնահատող ցուցանիշների վրա։ Այսինքն, նոր մեխանիզմ է ներդրվում․ հավաքագրվում ու գնահատվում են բժշկի գործունեությունը գնահատող ցուցանիշներ։ ԱԱՊ բժշկի աշխատանքի գնահատման համար կկիրառվի 27 ցուցանիշներ»։

Ա․ Դավթյանն ընդգծեց, որ զգալի փոփոխություններ են նախատեսվում նաև պետպատվերի ծրագրի շրջանակում գործող ծննդօգնության, սոցիալապես անապահով խավի, ուռուցքաբանության ծառայություններում։

 

Տարեվերջին պետական պատվերի ծրագիրը նորովի կներկայացվի շահառուներին

Տարեվերջին պետական պատվերի ծրագիրը նորովի կներկայացվի շահառուներին

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ