Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Որո՞նք են առողջապահության ոլորտի առանցքային խնդիրները

Որո՞նք են առողջապահության ոլորտի առանցքային խնդիրները

Առողջապահական ոլորտում համակարգային փոփոխություններ են պետք: Այս նախադասությունը մասնակի փոփոխություններով, բայց իմաստային հենց նույն հնչերանգով շեշտում են առողջապահական ոլորտի մասնագետները՝ բժիշկներն, ու հավելում, որ առանց համակարգային փոփոխությունների սայլը տեղից չի շարժվի: Բժիշկներն իրենց անպաշտպան են զգում այն աստիճան, որ սովորական դարձած անեծքներից բացի արժանանում են նույնիսկ բռնի ուժի կիրառման: Օրինակները շատ են ու մտահոգիչ: Դա մասամբ այն երևույթի հետևանքն է, համաձայն որի՝ ժողովրդի շարքերում բժշկի մասնագիտության վարկանիշը անասելի անկում է ապրել: Առաջներում, եթե բժշկին ուտել - խմելու էին կանչում, հիմա ապտակում են՝ գործի մեջ թերանալու հարցում:


1990-1991 թվականների ՀՀ առողջապահության նախարար, այժմ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը բժշկի ցածր վարկանիշի պատճառների իր թնջուկն ունի.

 

Որո՞նք են առողջապահության ոլորտի առանցքային խնդիրները Որո՞նք են առողջապահության ոլորտի առանցքային խնդիրները


- Մինչև երկրի ղեկավարը չբուժվի մեր հիվանդանոցներում, վիճակը կշարունակվի հենց այսպիսին էլ մնալ:


Բարձրաստիճան պաշտոնյաների՝ ոչ մեր երկրում բուժվելու հարցը 1990-1991 թվականների առողջապահության նախարարը կարևորում է այն դիտակետից, ըստ որի՝ չկա համընդհանուր վստահություն բժշկի մասնագիտական որակների վրա: Բժիշկների վարկանիշը օր օրի է նվազում, իսկ դա բխում է վերին օղակներից: Ըստ Միհրան Նազարեթյանի՝ պիտի հստակ տարբերակել առողջապահական համակարգի չորս կոմպոնենտները.

 

  • Ղեկավարություն
  • Ծառայություններ
  • Ֆինանսավորման բլոկ
  • Ռեսուրսներ


Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած քննարկման մասնակից Միհրան Նազարեթյանը նշում և կարևորում է այն փաստը, ըստ որի՝ որևէ երկրում չկա իդեալական առողջապահական համակարգ, անհրաժեշտ է պարզապես համակցված և խիստ մտածված քայլեր անել այս ոլորտը ճահճացումից դուրս բերելու համար:

 

Որո՞նք են առողջապահության ոլորտի առանցքային խնդիրները Որո՞նք են առողջապահության ոլորտի առանցքային խնդիրները


Ակնաբույժ Սահակ Դաշյանը բժիշկների վարկանիշի իջեցումը մասնակիորեն կապում է կրթական համակարգի հետ:

 

Առողջապահության նախարարին անձամբ գրել է իրեն հուզող հարցերի մասին: Ոգևորությամբ նշում է, որ անմիջապես պատասխանի է արժանացել: Նույնը խորհուրդ է տալիս անել իր կոլեգաներին. նախարարն արագ արձագանքում է նամակներին:


Ավագյանի Կենտրոնի Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Քամալյանը համակարծիք է Սահակ Դաշյանի հետ այն հարցում, ըստ որի՝ կրթական համակարգում համակարգային փոփոխություններ են պետք: Քննարկման մասնակից Տիգրան Քամալյանը հիշեց փոքր տարիքում իր հորն ուղղած հարցը.

 

Որո՞նք են առողջապահության ոլորտի առանցքային խնդիրները Որո՞նք են առողջապահության ոլորտի առանցքային խնդիրները


- Պա՛պ, հնարավո՞ր է երկրի ղեկավարը բժիշկ լինի:


Հոր պատասխանը Տիգրան Քամալյանին առ այսօր է ուղղորդում.


- Եթե երկրում բոլոր հարցերը լուծված լինեն՝ կարող է:


Քանկոր ԲԿ Սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար Ավետիս Ահարոնյանը նույնպես կրթական համակարգում բազմաթիվ բացթողումներ է նկատում:

 

Որո՞նք են առողջապահության ոլորտի առանցքային խնդիրները Որո՞նք են առողջապահության ոլորտի առանցքային խնդիրները


- Հիվանդը գրագետ չի, նույնը վերաբերվում է նրա հարազատներին և բարեկամներին:


Քննարկման մասնակիցները չմոռացան փաստել, որ Հիպոկրատի երդում տվածներն էլ են մարդ. կարող են սխավել՝ ոչ մեծ հարցերում:


Հանրապետական հիվանդանոցի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը հավելեց. 

 

Որո՞նք են առողջապահության ոլորտի առանցքային խնդիրները Որո՞նք են առողջապահության ոլորտի առանցքային խնդիրները


-    Պետք է հստակ տարանջատել բժշկական սխալ և բժշկական անփութություն տերմինները: Այս հարցում իրավական մոտեցումն է պակասում: Մենեջմենթը պիտի խորացնել:


Ըստ Սահակ Դաշյանի.


- Անվճար բժշկություն չի եղել և չի էլ լինի: Քանի դեռ տեխնոլոգիաները թանկացման միտում են գրանցում, գնային քաղաքականության նվազում չի լինի: Ապահովագրության կազմակերպումը պետք է հիմա սկսել:

 

Որո՞նք են առողջապահության ոլորտի առանցքային խնդիրները Որո՞նք են առողջապահության ոլորտի առանցքային խնդիրները


Գատոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ևս մեկ անգամ փաստեց իր գործընկերների այն դիրքրոշումն, ըստ որի անվճար բժշկություն չի լինում: Ոլորտի զարգացման հարցում նա նշեց հետևյալ կարևոր դրույթները.


- Պետք է լուծել արհմիությունների հարցը և առողջապահական ոլորտում կարևորել առողջներին պահպանելու սկզբունքը:


Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնի Մանկական վնասվածքաբանության ու Օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Արա Այվազյանը կիսեց իր գործընկերների այն կածրիքը, համաձայն որի՝ անվճար առողջապահություն չկա:


- Պիտի լինի հստակ համակարգ: Բժկությունը թանկ հաճույք է: Տեխնոլոգիաները զարգանում են, բժկությունը թանկանում է: Որակի համար պիտի վճարես:

 

Որո՞նք են առողջապահության ոլորտի առանցքային խնդիրները Որո՞նք են առողջապահության ոլորտի առանցքային խնդիրները


Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած քննարկման արդյունքում առողջապահական ոլորտում վեր հանվեցին բազմաթիվ թույլ օղակներ՝ սկսած բժշկի վարկանիշի նվազելու միտումից, մինչև պարտադիր բժշկական ապահովագրությունը: Իսկ Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հիմնադիր անդամ Գևորգ Թադևոսյանի այն հարցին՝ ինչո՞ւ բժշկական տուրիզմը մեզ մոտ չի զարգանում, ինչու՞ արտերկրից մեզ մոտ չեն գալիս բուժում ստանալու, բանախոսները միաբերան հավելեցին.

 
- Պետությունը այս ոլորտում PR չի անում:


Քննարկման մասնակիցները՝ բժիշկները, օլիմպիական խաղաղություն արտահայտող դեմքերով փաստեցին.


-    Բժիշկ  «չեմպիոններին», ըստ արժանվույն, չեն մեծարում:

 

Որո՞նք են առողջապահության ոլորտի առանցքային խնդիրները

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ