Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Նպատակային կլինիկական օրդինատուրային հատկացվող անվճար տեղերը կտրուկ ավելացվել են

ՀՀ ԱՆ. Նպատակային կլինիկական օրդինատուրային հատկացվող անվճար տեղերը կտրուկ ավելացվել են

Առողջապահության նախարարությունը Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ Կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ հայտարարում է ԵՊԲՀ-ի շրջանավարտներին ընձեռվող հնարավորության ընդլայնման մասին: Այս տարի առաջին անգամ նպատակային կլինիկական օրդինատուրային հատկացվել է 50 անվճար տեղ` նախկին 35-ի փոխարեն (ընդունելությունը պետական ավարտական քննություններից անմիջապես հետո է):

Ուսանողներին ընձեռված անվճար կրթության հնարավորության ընդլայնմամբ նպատակ է դրված լուծել նաեւ մեր ամենակարեւոր խնդիրներից մեկը՝ մարզերում լրացնել բժիշկների թափուր հաստիքները՝ ԵՊԲՀ-ում ուսանողների ու շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Այս ծրագրի շրջանակներում ԱՆ հաստատած մասնագիտություններով ամեն տարի մրցութային կարգով ԵՊԲՀ են ընդունվում կլինիկական օրդինատորներ, որոնց ուսման վարձը տրամադրվում է ՀՀ պետբյուջեից: Բացի այդ` ուսումնառության ողջ ընթացքում նրանց վճարվում է կրթաթոշակ նվազագույն աշխատավարձի չափով: Մարզային իշխանությունների հետ համատեղ փորձ է արվում նաև լուծել մարզերում աշխատանքի անցած բժիշկների կոմունալ-կենցաղային որոշ խնդիրներ` բնակարանի վարձը, որոշ մարզերում նաև` կոմունալ վճարները, ինչպես նաև իր լիազորությունների շրջանակներում աջակցում է այդ երիտասարդ բժիշկների մասնագիտական և կարիերայի աճին` հնարավորության դեպքում նույնիսկ ապահովելով վերապատրաստումներ արտերկրում:

Դրա դիմաց ապագա մասնագետները պարտավորվում են 5 տարի աշխատել մարզային այն առողջապահական կազմակերպությունում, որտեղ կնշանակվեն նախարարության կողմից:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ բժշկական աշխատուժը գերկենտրոնացված է մայրաքաղաքում, փոխարենը կադրերի զգալի պակաս կա մարզերում: Երևանում ամեն 10 հազար բնակչին բաժին է ընկնում 55 բժիշկ, իսկ մարզերում այս թիվը տատանվում է 13-18-ի միջև: ՀՀ առողջապահական մոդելին մոտ երկրներում այս ցուցանիշը պետք է լինի միջինում 35:

Ներկայումս մարզերում բժիշկների շուրջ 250 թափուր աշխատատեղ կա, ուստի նախարարությունը փորձում է տարաբնույթ ծրագրերով, մասնավորապես, նաեւ նպատակային կլինիկական օրդինատուրայի միջոցով լրացնել այդ բացը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր հերթին շեշտել է, որ այս քայլը ոչ միայն ուղղված է երիտասարդների համար նոր հեռանկարների ապահովմանը, այլեւ երկրի կոնկրետ կարիքների բավարարմանը: Սա գործիք է՝ գումարներ ուղղել այնտեղ, որտեղից հստակ սպասելիքներ կան, այն է՝ պատրաստել շուկային իրապես անհրաժեշտ կադրեր:

Հանդիպման ընթացքում ուսանողները բարձրացրել են նաեւ տարաբնույթ հարցեր, հետաքրքրվել զորակոչվելուց հետո նպատակային կլինիկական օրդինատուրայի միջոցով նեղ մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություններով:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ