Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Մայրական առողջությանն առնչվող կրիտիկական դեպքերի վերլուծման համակարգի ներդրումը՝ օրակարգում

ՀՀ ԱՆ. Մայրական առողջությանն առնչվող կրիտիկական դեպքերի վերլուծման համակարգի ներդրումը՝ օրակարգում

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքներն են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և հիմնադրամի գործադիր ներկայացուցչի Ժամանակավոր պաշտոնակատար Ծովինար Հարությունյանի հանդիպման ժամանակ:

Ներկայացվել են գործակցությանն առնչվող հարցեր և հիմնադրամի կողմից իրականացվող ամենատարբեր ծրագրեր, մասնավորապես, մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտին առնչվող կլինիկական ուղեցույցների մշակման և ներդրման հետագա գործընթացները, առողջապահական համակարգի հաշտարարի ինստիտուտի օրենքի նախագծի հետագա ընթացքը, մանկաբարձուհիների ուսումնական ծրագրի գնահատման գործընթացը:

Կարևորվել է մայրական առողջությանն առնչվող կրիտիկական դեպքերի վերլուծման համակարգի ներդրումը՝ համակարգված ուսումնասիություն կազմակերպելու և խնդիրների իրական պատճառները պարզելու նպատակով: 

Ուշադրություն է դարձվել պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման 2018-2022 թվականների ծրագրին, դեռահասների և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանման համատեղ քայլերին: «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու հարցը ևս եղել է օրակարգում:

Նախարար Թորոսյանն ընդգծել է նախարարության և հիմնադրամի համատեղ ծրագրերի կարևորությունն ու շեշտել դրանք նոր թափով շարունակելու նպատակադրումը:

Իր հերթին Ծովինար Հարությունյանը հիմնադրամի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել նախարարությանն աջակցությունը՝ տեխնիկական, խորհրդատվական հարցերում և վերապատրաստումների կազմակերպմամբ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ