Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Քննարկվում է մարզերում բժիշկների թափուր հաստիքները լրացնելու նոր նախագիծ

ՀՀ ԱՆ. Քննարկվում է մարզերում բժիշկների թափուր հաստիքները լրացնելու նոր նախագիծ

Հանրապետության տարբեր համայնքներում բժիշկների թափուր հաստիքները լրացնելուն առնչվող հարցեր են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և  «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում:

Հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը  ներկայացրել է իրենց կողմից իրականացվող ծրագիրը՝ ուղղված համայնքային դպրոցներում մասնագետների բացի լրացմանը: Սա իրականացվում է ուսուցիչների վերապատրաստման, մարզերում նրանց կեցության հարցերի լուծման միջոցով, որպեսզի վերջիններս շահագրգռված լինեն աշխատել համայնքներում:

Նախարարի հետ քննարկվել է նման մոդելով ծրագրի ներդրումը նաև առողջապահության ոլորտում ՝ այսպիսով մարզեր ուղարկելու վերապատրաստված կադրերի, որոնք կհամալրեն համայնքներում բժիշկ-մասնագետների ամենատարբեր թափուր հաստիքները:

Գործակցության ժամկետերը, մեխանիզմները և աշխարհագրությունը կքննարկվեն ու կհստակեցվեն նաև հետագա հանդիպումների ընթացքում, որոնց շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ