ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Միջազգային ուղեցույցների և գործելակարգերի ներդրումը՝ քննարկման թեմա
Հայաստանյան առողջապահական համակարգում կլինիկական միջազգային ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրմանն առնչվող ամենատարբեր հարցեր են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և հանրապետության գլխավոր մասնագետների հանդիպման ժամանակ:
Առողջապահական ուղեցույցների և գործելակարգերի թարգմանումն ու հայաստանյան համակարգում դրանց ներդրումը նախատեսված է կառավարության ծրագրով և ընթացքի մեջ է: Սա ենթադրում է բուժման որակի և արդյունավետության բարձրացում, համակարգում միջազգայնորեն ընդունված և գիտական հիմք ունեցող չափորոշիչների ներդրում:
Ավելի քան 3 տասնյակ մասնագետների հետ հանդիպման ժամանակ նախարարը հորդորել է խոսել անկաշկանդ ու բարձրացնել իրենց մտահոգող ու հետաքրքրող հարցերը, որոնք առնչվում են ուղեցույցների և գործելակարգերի թարգմանությանը, ներդրմանը, դրանցով առաջնորդվելու կարևորությանն ու խնդիրներին:
Որոշ մասնագետներ կիսվել են արդեն ուղեցույցներով առաջնորդվելու իրենց փորձով, ներկայացրել իրենց կարծիքը՝այս փաստաթղթերը պարտադիր, թե խորհրդատվական բնույթ պետք է կրեն բժիշկների համար: Ընդգծվել է բուժման միջազգային մոտեցումների հիման վրա կազմված ուղեցույցներն ուսումնական ծրագրերում ընդգրկելու կարևորությունը, դրանց շարունակական թարմացումը: Մասնագետներից ոմանք առաջարկել են, միջազգային պրոտոկոլների վրա հիմնվելով, ազգային պրոտոկոլներ ստեղծել՝ հաշվի առնելով հայաստանյան համակարգի խնդիրները, կլինիկաների վիճակը, սեփական փորձն ու հնարավորությունները:
Արսեն Թորոսյանը նկատել է, որ մասնագիտական որոշ ուղղությունների դեպքում պրոտոկոլներով առաջնորդվելը պարտադիր է, քանի որ դա պաշտպանում է և հիվանդին, և բժշկին: Կան նաև իրավիճակներ, երբ ուղեցույցներն ու գործելակարգերը պետք է խորհրդատվական բնույթ կրեն բժիշկների համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել թեմային առնչվող մանրամասները քննարկել նաև առաջիկա այլ հանդիպումների ընթացքում:
08.06.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







