ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. «Ձեռներեցներն առողջապահության ոլորտում» ծրագիրը կերկարաձգվի
Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ Հարություն Արմենյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը հանդիպել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:
Քննարկվել են հետագա ծրագրերն ակտիվացնելու, առողջապահական համակարգին անհրաժեշտ լուծումներ գտնելու ու մարզերում առկա կադրային խնդիրներին ուղղորդված մոտեցում ցուցաբերելու հարցեր:
Թրփանճեան գյուղական զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող «Ձեռներեցներն առողջապահության ոլորտում» ծրագիրն ունի մի քանի ուղղություն: Մասնավորապես, աջակցում է բժիշկ շրջանավարտներին և ոլորտի փորձառու մասնագետներին՝ համայնքներում բացելու և գործարկելու մասնավոր, անհատական կաբինետ-կենտրոններ՝ օգնելով ցածր տոկոսադրույքով վարկերի դիմելու հարցում:
Արմենյանի փոխանցմամբ՝ իրենց օժանդակությամբ 11 տարվա ընթացքում շուրջ 350 բիզնես է ստեղծվել Հայաստանում, Արցախում և Ջավախքում: «Կարող ենք և պատրաստ ենք ծրագիրը երկարաձգել ևս մի քանի տարով՝ բարելավելու առողջապահական ծառայությունների որակն ու հասանելիությունը գյուղական տարածքներում»,-ասել է Հարություն Արմենյանը:
Ծրագրի շրջանակներում նաև վերապատրաստվում են բժիշկներն ու բուժքույրերը, մասնակցում ձեռնարկատիրությանն առնչվող դասընթացների:
Նկատի ունենալով մարզերում անհրաժեշտ կադրերի պակասն ու բուժհաստատությունների հեռավորությունը հատկապես գյուղական շրջաններից՝ Հարություն Արմենյանը շեշտել է իրենց պատրաստակամությունը՝ մասնակցություն և ներդրում ունենալու այս առումով իրականացվող փոփոխություններին:
Նախարար Թորոսյանը կարևորել է ծրագրային ուղղություններն ու ընդգծել, որ դրանցով շեշտադրվող մի շարք նպատակների իրականացումն, իրոք, շատ կարևոր է: Այս պարագայում անհրաժեշտ է առավել ուղղորդված դարձնել ջանքերն ու քայլերը: Թորոսյանը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք տեխնիկական հարցերում:
«Շատ կարևոր է մոտիվացնել երիտասարդներին՝ գնալ աշխատելու մարզերում՝ անհատապես կամ խմբերով ներգրավելով նրանց բիզնես նախագծերում: Այս առումով քաղաքականության մշակման հարցում կարևորում ենք ձեր աջակցությունը»,-նշել է Թորոսյանը:
Հանդիպման ժամանակ շեշտվել է նաև մարզանքը գյուղական բնակավայրերում կենսակերպ դարձնելու կարևորությունը:
05.06.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







