ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Միջազգային պրոտոկոլների ներդրումը առողջապահական համակարգում նոր թափով կշարունակվի
Կլինիկական ուղեցույցների եւ պացիենտների վարման գործելակարգերի մշակումն ու ներդրումը հայաստանյան առողջապահական համակարգում պետք է եւ կշարունակի իրականացվել:
«Այս աշխատանքը կատարող թիմի գործառույթը մեծապես կարեւորում եմ ու շեշտում, որ այն շարունակելու է իր աշխատանքը: Առողջապահության ազգային ինստիտուտի կազմում թիմի աշխատանքի շարունակումը որեւէ կերպ չպետք է մտահոգություն հարուցի»,-նախարարությունում Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական ուղեցույցների եւ գործելակարգերի մշակման բաժնի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ շեշտել է նախարար Արսեն Թորոսյանը:
Միջազգային պրոտոկոլների ներդրումը հայաստանյան առողջապահական համակարգում պետք է կատարվի աստիճանաբար, սահուն, որպեսզի դրա կիրառման տեխնիկական խնդիրները բժիշկների կողմից հակազդեցություն չառաջացնեն՝ շեշտել է Թորոսյանը: Սա պետք է արվի առողջապահության քաղաքականության եւ բյուջեի հատկացումների վերանայման միջոցով:
Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ բուժման եւ պացիենտների վարման միջազգային պրոտոկոլների թարգմանումն ու ներդրումը չպետք է ամբողջապես պարտադիր լինեն բժիշկների համար: Որոշ փոփոխություններ նրանք կարող են անել բուժման գործընթացում, եթե դեղորայքի կամ տվյալ բուժծառայության տեսակի անմատչելիության հարց կա: Սակայն պրոտոկոլները նաեւ ենթադրում են առանցքային ուղղություններ, որոնք չպետք է շրջանցվեն:
Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական ուղեցույցների եւ գործելակարգերի մշակման բաժնի գիտական ղեկավար Հարությունը Մանգոյանը կարեւորել է հանրապետության գլխավոր մասնագետների եւ առողջապահական ասոցիացիաների հետ գործակցության սերտացումը, քանի որ երբեմն նորարարություններն ակնկալվածի պես սահուն չեն ներդրվում կամ տեղայնացվում, ինչը, սակայն, անհրաժեշտ է բուժման գործընթացում միջազգային նոր մոտեցումները կիրառելու առումով:
Միջազգային գործելակարգերի եւ ուղեցույցների ներդրումը, կիրառումը պետք է վերահսկվի առողջապահության էլեկտրոնային համակարգի միջոցով, որի ներդրումը թեեւ հետաձգվել է, բայց շարունակում է մնալ օրակարգում:
01.06.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







