ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Լևոն Ալթունյանը կարևորել է կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի և ընթացակարգերի մշակման շարունակականությունը
Լևոն Ալթունյանը ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում հանդիպել է կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման աշխատանքային խմբի հետ։ Երիտասարդ մասնագետներից կազմված խումբն այս հարկի տակ գործում է վերջին մեկ ամսվա ընթացքում։ Մինչ այդ, ավելի քան 300 կլինիկական ուղեցույցները, պացիենտի վարման գործելակարգերը և ընթացակարգերը Հարություն Մանգոյանի ղեկավարած հանձնաժողովը միջազգային լավագույն փորձի հիման վրա թարգմանել և տեղայնացրել է հասարակական հիմունքներով։
Այժմ կնքված աշխատանքային պայմանագրերով մասնագետները թեև փոքր աշխատավարձ են ստանում, սակայն իրենց իսկ հավաստմամբ` այս կարգավիճակն ավելի է բարձրացնում պատասխանատվությունը և աշխատանքի արդյունավետությունը։ Հարություն Մանգոյանի խորհրդատվությամբ աշխատող երիտասարդ բժիշկները Լևոն Ալթունյանին վստահեցրել են, որ ընթացիկ տարում ավելի մեծ արդյունքներ կունենան։ Նրանք հեղափոխական քայլ են համարել Հայաստանի առողջապահության ոլորտում մեծ քանակով կլինիկական ուղեցույցների և մյուս փաստաթղթերի մշակումն ու գործընթացի շարունակականությունը` համոզված լինելով, որ դրանք ուղղակիորեն կբարձրացնեն բժշկական ծառայությունների որակը և մասնագետներին զերծ կպահեն հնարավոր սխալներից։
Լևոն Ալթունյանը խմբի հետ քննարկել է արդեն հաստատված կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի կատարման վերահսկողության, ինչպես նաև նախարարության պաշտոնական կայքում (http://moh.am/#1/237) տեղադրված նախագծերի վերաբերյալ բժշկական հանրության իրազեկման և նրանց կարծիքի ապահովման հարցերը։
Ներկայացնելով առողջության առաջնային պահպանման օղակում նախապատրաստվող մեծ բարեփոխումների ընհանուր մոտեցումները` նախարարի պաշտոնակատարը հորդորել է այդ ոլորտի կլինիկական ուղեցույցներն ու գործելակարգերն առաջիկայում համապատասխանեցնել փոփոխություններին։ Այդ ենթատեքստում Լևոն Ալթունյանը կարևորել է առաջնային օղակի բժշկի հեղինակության բարձրացումը, ինչը մեծապես պայմանավորված է բնակչության շրջանում ճիշտ սպասելիքների ձևավորմամբ, որոնք հստակորեն կսահմանվեն ուղեցույցներում և գործելակարգերում։
«Ժամանակին մասնագետներին համոզում էինք այս գործընթացում ընդգրկվելու համար։ Ես վստահ եմ, որ առաջիկայում այն կդառնա հետհամալսարանական կարիերայի հրապուրիչ սկիզբ»,-ասել է Լևոն Ալթունյանը` հավելելով, որ երիտասարդ մասնագետների աշխատանքը դրական ազդեցություն կունենա ոչ միայն բժշկական ծառայությունների որակի բարելավման, այլև նախարարության ռազմավարության մշակման գործում։
Երիտասարդ մասնագետների հետ քննարկվել են նաև կազմակերպական և ընթացիկ հարցեր, նախարարը խոստացել է, որ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ՀՀ ԱՆ կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրման հանձնաժողովի ղեկավար Հարություն Մանգոյանը:
12.04.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







