ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Պատասխանում ենք դեղերի դեղատոմսով բաց թողնմանը վերաբերող բնակչության հարցերին
Հարց. 1. Ի՞նչ է նշանակում` պետք է դեղատոմս դուրս գրել միայն հիվանդի քարտի համարի նշումով: Եթե քարտը չեղավ, ստացվում է, բժիշկը չի կարող դեղատոմս դուրս գրել: Իսկ քարտ բացելը բժշկական խորհրդատվություն է, և հիվանդը, ուզենա, թե ոչ, պետք է բժշկին 5000 դրամ վճարի:
Սխալ է քիմիական անունն ընդգրկել դեղատոմսով տրվող ցանկում: Կան տարբեր դեղեր, որոնք ունեն նույն քիմիական բաղադրությունը: Ֆիրման դեղատների հետ պայմանավորվում է, որ վաճառեն իր դեղը, ինքն էլ նրանց «ատկատներ» է տրամադրում: Այս խոշոր ստվերը հաշվարկված չէ։
Պատասխան. 1. Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար անվճար են:
Համաձայն ՀՀ կառավարության 1402-Ն որոշման 19-րդ կետի` ամբուլատոր բժշկական քարտի բացակայության դեպքում դեղատոմսի վրա կարող է նշվել հիվանդության պատմագրի կամ պացիենտի բուժմանը վերաբերող փաստաթղթերի՝ ամփոփաթերթի (էպիկրի¬զի), բժշկական հանձնաժողովի (կոնսիլիումի) որոշման համարը:
2. Համաձայն Վարչական իրավախախտումների մասին օրենքի` Դեղատոմսով բաց թողնվող դեղի` դեղատանը առկա նույն ակտիվ բաղադրատարրը պարունակող նույն դեղաչափով և դեղաձևով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասնապատիկի չափով:
Հարց. Գյուղերում չկան հիվանդանոցներ, լավագույն դեպքում ամբուլատորիաներ են, որտեղ միայն բուժքույր է։ Ի՞նչ պետք է անի բնակիչը անհապաղ դեպքերում, եթե, օրինակ, գիշերը վատանում են և դեղորայքի կարիք լինի:
Պատասխան. Գյուղական բժշկական ամբուլատորիաներում աշխատում են ԱԱՊ բժիշկներ, իսկ բուժակ-մանկաբարձական կետերում (ԲՄԿ)՝ բուժքույրեր: ՀՀ բոլոր այն գյուղերը, որոնք չունեն ամբուլատորիաներ, կցված են մոտակա գյուղական բժշկական հաստատությանը, որի բժիշկներն էլ սպասարկում են պացիենտներին: Ամբուլատորիաները շուրջօրա չեն աշխատում, հետևաբար շտապ անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպքերում հարկավոր է դիմել տվյալ համայնքը սպասարկող շտապօգնության ծառայությանը:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված բազմաթիվ դեղեր մշտապես կարելի է ձեռք բերել առանց դեղատոմսի։ Դրանց թվում են`
- ՑԱՎԱԶՐԿՈՂ,
- ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ,
- ՋԵՐՄԻՋԵՑՆՈՂ,
- ՏԵՂԱՅԻՆ ՑԱՎԱԶՐԿՈՂ,
- ՍՊԱԶՄՈԼԻՏԻԿՆԵՐ,
- ՄՐՍԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԲՈՒԽԻ,
- ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ,
- ՀԱԿԱՀԱԶԱՅԻՆ ԵՎ ԽՈՐԽԱԲԵՐ,
- ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ,
- ԱԿԱՆՋԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ,
- ԱՉՔԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ,
- ՍՏԱՄՈՔՍԻ ԹԹՎԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՋԵՑՆՈՂ,
- ԼԵՂԱՄՈՒՂ,
- ԼՅԱՐԴԱՊԱՇՏՊԱՆ,
- ՓՈՐԿԱՊՈՒԹՅԱՆ,
- ԴԻԱՐԵԱՅԻ (ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ),
- ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՅԼ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ,
- ԹՈՒԹՔԻ (ՀԵՄՈՐՈՅ) ԲՈՒԺՄԱՆ,
- ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ,
- ԱՐՅԱՆ ՄԱԿԱՐԴԵԼԻՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ,
- ԱՆՈԹԱՊԱՇՏՊԱՆԻՉ,
- ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ,
- ՀԱԿԱԱԼԵՐԳԻԿ,
- ԻՄՈՒՆԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ,
- ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ,
- ՈՒՐՈԼՈԳԻԱԿԱՆ,
- ՄԱՇԿԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ,
- ԱՐՏԱՔԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՏԻՍԵՊՏԻԿՆԵՐ,
- ԱՐՏԱՔԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱԿԱՍՆԿԱՅԻՆ և բազմաթիվ այլ դեղեր։
16.03.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







