ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Սկրինինգային հետազոտությունները շարունակվում են
Հայաստանում, ինչպես և եվրոպական տարածաշրջանում լուրջ մարտահրավեր են ոչ վարակիչ հիվանդությունները։ Մեր բնակչության մահացության ընդհանուր կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են մոտ 80%։ Առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են (48%), երկրորդ տեղում` չարորակ նորագոյացոությունները (20%), ապա` շաքարային դիաբետը` (4.9%)։
2015թ. հունվարից մեկնարկած սկրինինգային հետազոտությունները միտված են հենց այս հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, վերահսկմանը, ինչպես նաև մահացության նվազեցմանը:
Բնակչության ռիսկային խմբերի շրջանում սկրինինգային հետազոտությունները շարունակվել են նաև անցած տարի:
2015թ. հունվարի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում իրականացվել է շուրջ 1 մլն. 382 հազար սկրինինգային հետազոտություն: Այդ թվում` 35-68 տարեկան շուրջ 713 հազար քաղաքացի անցել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ, ինչպես նաև շուրջ 455 հազար քաղաքացու մոտ իրականացվել է արյան մեջ քաղցի գլյուկոզի հետազոտություն։ Կանանց 30-60 տարիքային խմբում իրականացվել է շուրջ 170 հազար ՊԱՊ թեստի հետազոտություն, ինչպես նաև հղիության 36-38 շաբաթական ժամկետում` շուրջ 44 հազար մեզի և արյան երրորդ հետազոտություն: Նշենք, որ սկրինինգային ծրագրի շրջանակում ֆինանսավորվում է հղիության 36-38 շաբաթական ժամկետում մեզի և արյան հավելյալ 3-րդ հետազոտությունը:
Սկրինինգային հետազոտությունների իրականացման մշտադիտարկման արդյունքները վկայում եմ բարձր կազմակերպվածության մասին։
Ցավոք, արձանագրվել է կանանց ոչ բավարար մասնակցություն արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով իրականացվող ՊԱՊ թեստի հետազոտությանը։ Մի կողմից, մեր կանայք դեռևս շատ չեն կարևորում իրենց առողջությունը, մյուս կողմից` առանց գանգատների բժշկին դիմելը մեզանում դեռևս կենսակերպ չի դարձել։
Սա Հայաստանում առաջին մեծածավալ սկրինինգային ծրագիրն է: Նշենք, որ 2012թ. կանանց շրջանում իրականացված ՊԱՊ թեստ հետազոտություններին մասնակցությունը կազմել է 10.2%։
Նախարարությունը բնակչությանը հորդորում է ընթացիկ տարում առավել ակտիվորեն մասնակից դառնալ կանխարգելիչ կարևոր այս ծրագրին։
21.02.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







