Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Սահմանամերձ համայնքները` ուշադրության կենտրոնում

ՀՀ ԱՆ. Սահմանամերձ համայնքները` ուշադրության կենտրոնում

Դեռևս 2017թ. սեպտեմբերից առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանամերձ համայնքների բնակչությանը խորհրդատվություն և բուժօգնություն ցուցաբերելու ծրագիրը։ Կարևորելով սահմանամերձ համայնքների բնակչության առողջության պահպանումը` նախարարությունը, համագործակցելով մարզպետարանների և մայրաքաղաքի տարբեր բժշկական կազմակերպությունների հետ, շարունակում է կազմակերպել նման այցերը։

Սահմանամերձ համայնքների բնակչությանն իրենց բնակավայրերում երկրի առաջատար մասնագետների կողմից ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարելավման, բուժման շարունակականության ապահովման և մասնագիտացված բժշկական օգնության հասանելիության բարձրացման նպատակով նախատեսված աշխատանքները համակարգվել են ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի հանրապետության մի շարք սահմանամերձ համայնքների բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու մասին» թիվ 162-Ա հրամանով։ Վերջինիս համաձայն Արարատի, Վայոց ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզպետարաններ են ուղարկվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնների, Մ.Հերացու անվան ԵրՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի և «Մուրացան» համալսարանական կլինիկաների բժիշկ մասնագետների խմբերի 2018 թվականի այցելությունների ժամանակացույցները։ Մարզպետարաններին առաջարկվել է ցուցաբերել կազմակերպչական աջակցություն` նախապես իրազեկել սահմանամերձ համայնքների բնակչությանը, կազմակերպել խորհրդատվության կարիք ունեցողների ընդգրկումը ծրագրում:

2018 թվականին նախատեսվում են բժիշկ մասնագետների խմբերի առնվազն երկու այցելություն Արարատի, Վայոց ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներ:

Մասնագիտական խմբերը այդ համայնքների բնակչությանը կտրամադրեն մասնագիտական խորհրդատվություն, կիրականացնեն հետազոտություններ և, ըստ անհրաժեշտության, ստացիոնար բժշկական օգնության կարիք ունեցողների բուժումը կկազմակերպեն մարզային կամ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներում:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ