Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Մարզային հիվանդանոցների արդիականացումը շարունակվում է

ՀՀ ԱՆ. Մարզային հիվանդանոցների  արդիականացումը շարունակվում է

Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի արդիականացման աշխատանքները մեկնարկել են 2016թ. հունիսին։
Մարզային հիվանդանոցների արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսված է 2018թ. աշնանն ավարտին հասցնել շուրջ 7000ք/մ տարածքի հիմնանորոգման, ժամանակակից սարքավորումներով, բժշկական կահույքով և պարագաներով հագեցման աշխատանքները։ 

2017թվականին շինարարական աշխատանքները շարունակվել և նախատեսված ծավալներով իրականացվել են։

Նույն ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզում 2016թ. օգոստոսին մեկնարկել է Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային նոր մասնաշենքի կառուցումը։  Այստեղ ևս անցած տարվա համար նախատեսված աշխատանքները 100%-ով իրականացվել են։ Սևանի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման ավարտը ևս նախատեսված 2018թ. աշնանը։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը տեղերում հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին։ Նա հանձնարարականներ է տվել այս հիվանդանոցների շահագործման հանձնելը ժամանակին ապահովելու ուղղությամբ։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ