Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Վարչապետը ծանոթացել է ՀՀ առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքի արդյունքներին և գալիք տարվա ծրագրերին

ՀՀ ԱՆ. Վարչապետը ծանոթացել է ՀՀ առողջապահության նախարարության 2017թ. աշխատանքի արդյունքներին և գալիք տարվա ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թվականի ոլորտի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում համակարգում իրականացվել են բեկումնային փոփոխություններ և ակնկալվում է, որ դրանց արդյունքները հասարակությունը կզգա 2018 թվականի ընթացքում: Նախարարն առանձնակի կարևորել է պետական պատվերի կազմակերպման և ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխման ծրագրի շրջանակում սոցիալական փաթեթի շուրջ 100 հազար շահառուի պետության կողմից ձեռք բերված ապահովագրական փաթեթների միջոցով բժշկական օգնության կազմակերպումը։ Նրա խոսքով, նախադրյալներ են ստեղծվել ընթացիկ տարվա գարնանից սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 612 հազար քաղաքացիների բժշկական ծառայությունները նույն կարգով կազմակերպելու համար:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ