Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ.Արցախի Հանրապետությունում 2017թ. վերին շնչառական ուղիների սուր վարակների (ՎՇՈւՍՎ) համաճարակաբանական իրավիճակը

ԼՂՀ ԱՆ.Արցախի Հանրապետությունում 2017թ. վերին շնչառական ուղիների սուր վարակների (ՎՇՈւՍՎ) համաճարակաբանական իրավիճակը

Արցախի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը լարված չէ: 2017 թվականին նոյեմբեր ամսում գրանցվել է վերին շնչառական ուղիների սուր վարակի 2932 դեպք, որից 2625 դեպք 0-18 տարեկան երեխաների շրջանում, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 4264 դեպք, որից 3721 0-18 տարեկան երեխաների շրջանում:
  

ՎՇՈՒՍՎ-ի դեպքերը նվազել են նոյեմբեր ամսում 1332 դեպքով, (1,5 անգամ) 0-18 տարեկան երեխաների շրջանում 1096 դեպքով:
  

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից արձակվել է մի շարք հրամաններ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեզոնային գրիպի և սուր շնչառական վարակիչ հիվանդությունների կանխարգելման միջոցառումների մասին»:

 

Նախարարության կողմից վերահսկվում է իրավիճակը, իրականացվում է ամենօրյա մշտադիտարկում, կազմակերպվում է համալիր միջոցառումներ բուժսպասարկման բոլոր օղակներում, ինչպես նաև նախադպրոցական և հանրակրթական կազմակերպություններում:

 

Ուժեղացված է հսկողությունը բուժկազմակերպություններում հիվանդների ժամանականին հայտնաբերման, ախտորոշման, գրանցման, հաղորդման և հոսպիտալացման գործընթացների նկատմամբ: Բուժանձնակազմի զգոնությունը բարձրացնելու նպատակով նախարարության կողմից իրականացված ստուգումներին զուգահեռ կատարվում են սանլուսավորչական աշխատանք:
   

Հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով ամբուլատոր ծառայության կողմից իրականացվում է ամենօրյա բակային համայցեր:

 

Ձեռք է բերվել անհրաժեշտ դեղամիջոցներ, ախտահանիչ նյութեր և բժշկական պարագաններ:
  

2017թ.դեկտեմբերի 15-ին Արցախի բուժկանխարգելիչ հիմնարկներում ամբուլատոր դիմելիությունը կազմել է 112 դեպք, որից 0-18 տարեկան 99 դեպք հոսպիտալացվել են 2 հիվանդ: Ստացիոնար բուժման են գտնվում 34 հիվանդ, որից 25 երեխա, թոքաբորբով 10 հիվանդ 0-18 տարեկան 4 երեխա:
 

ԱՀ ԱՆ Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանում կանչերի թվերի աճ չի գրանցվել:
  

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կոչ է անում գրիպանման երևույթների դեպքում ժամանակին դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժությամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հնարավորության սահմաններում նվազեցնել շփումները հատկապես գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ