ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ինչպե՞ս ապահովել ուռուցքների ճշգրիտ ախտորոշումը. Հայ և շվեյցարացի մասնագետների քննարկումները
Հագեցած օրակարգով Հայաստանում էին հեղինակավոր շվեյցարական «Roche» (Ռոշ) ընկերության մասնագետները: Հայ ուռուցքաբանների և ախտաբանների հետ քննարկման առանցքային թեման ուռուցքների տարբերակիչ ճշգրիտ ախտորոշման մոտեցումներն են: Այցի շրջանակում հայ մասնագետների հետ առաջին հանդիպումը կայացավ նոյեմբերի 27-ին «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնում:
Քննարկման ընթացքում «Roche» (Ռոշ) ընկերության մասնագետները ներկայացրին սկզբունքները, որոնցով առաջնորդվում են եվրոպացի մասնագետները ուռուցքների ախտորոշման ժամանակ: Հատուկ անդրադարձ եղավ նաև Ventana բրենդի նորագույն Benchmark GX սարքավորմանը, որը հնարավորություն է տալիս ամբողջությամբ ավտոմատացնել իմունոհիստոքիմիական հետազոտությունները, ինչը ուռուցքների տարբերակիչ ախտորոշման ժամանակ մարդկային սխալի գործոնը բացառելու ամենակարևոր նախապայմանն է: Ու սարքավորման շնորհանդեսի վայրը պատահական չէր ընտրված: «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը իրականացնում է հյուսվածքաբանական, բջջաբանական, իմունոհիստոքիմիական հետազոտություններ` գերժամանակակից սարքավորումներով և աշխարհահռչակ կազմակերպությունների կողմից արտադրված որակյալ նյութերով: Կենտրոնի սկզբունքն է վստահելի որակ, արագ ախտորոշում:
Սա ապահովելու համար «Հիստոջեն»-ը արդեն իսկ մեծ ձեռքբերումներ ունի ախտորոշման գործընթացները ավտոմատացնելու գործում, իսկ մյուս տարեսկիզբ կենտրոնում կներդրվի նաև Benchmark GX-ը:
Նոյեմբերի 28-ին էլ կայացավ հայ և արտասահմանցի մասնագետների երկրորդ հանդիպումը`այս անգամ արդեն ընդլայնված կազմով: «HER2 ախտորոշման որակի օպտիմալացում» թեմայով կոնֆերանսը տեղի ունեցավ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որտեղ անդրադարձ կատարվեց Հայաստանում ախտաբանության արդիական խնդիրներին, HER2 ախտորոշման կարևորությանը կրծքագեղձի քաղցկեղի բուժման ռազմավարության մեջ, պրե-անալիտիկ լավագույն պրակտիկայի ազդեցությանը հիվանդների բուժման գործընթացի վրա և հարակից այլ թեմաներին:
Կոնֆերանսում «HER2 ախտորոշումը կրծքագեղձի քաղցկեղի դեպքում՝ ախտաբանության արդիական խնդիրները Հայաստանում» խորագրով զեկույցով հանդես եկած Երևանի գլխավոր ախտաբան, «Հիստոջեն» կենտրոնի ղեկավար Արմեն Մխիթարյանը մեզ հետ զրույցում նկատեց.«Այն պահից, երբ Հայաստանում սկսեցին կրծքագեղձի իմունոհիստոքիմիական հետազոտություն կատարել, դեռ ոչ մի անգամ նման կազմով հյուրեր չէինք ունեցել արտասահմանից: Կարևոր հանդիպումներ էին հայ ուռուցքաբանների և հատկապես ախտաբանների համար: Հուսով ենք՝ նրանց այցը կօգնի մեզ քննարկել և ճիշտ ուղով գնալ՝ մուլտիդիսցիպլինար աշխատող թիմ և ռեֆերենս կենտրոններ կազմելու համար:
Համենայն դեպս, նրանց կողմից պատրաստակամությունը կա, և մենք նույնպես շատ ուրախ ու ոգևորված ենք նրանց գալու առիթով»:
Նրա փոխանցմամբ՝ արտասահմանցի մասնագետների այցերը շարունակական են լինելու՝ տարին երկու անգամ`փորձի փոխանակումն ու մասնագիտական լուրջ քննարկումները շարունակելու համար:

29.11.2017
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







