Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱԺ. Նախարարությունում տրվեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորման մեկնարկը

ՀՀ ԱԺ. Նախարարությունում տրվեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորման մեկնարկը

«Ուրախ եմ, որ երիտասարդների նախաձեռնությունն արժանացել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ ծրագրի ֆինանսական և տեխնիկական աջակցությանը։ Գաղտնիք  չէ, որ  վարակակիրների 40 տոկոսը չգիտի իր կարգավիճակի մասին  և բուժում չի ստանում: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ՄԻԱՎ-ի վերաբերյալ  թեստավորման մատչելիության ապահովմանն ուղղված այս նախաձեռնությունը կնպաստի, որ մեր երկրում ավելի շատ մարդիկ իմանան իրենց կարգավիճակի մասին»,-ասել է Լևոն Ալթունյանը` ծրագրի նախարարությունում կազմակերպված մեկնարկի ժամանակ։

Նախարարը կարևորել է, որ ծրագրի արդյունքում ոչ միայն Հայաստան մուտք կգործի արագ թեստավորման մեթոդը, այլև կբարձրանա քաղաքացիների ինքնագիտակցումը։ Նա կարևորել է, որ դրական  արդյունքների դեպքում մարդիկ ուղղորդվեն ՁԻԱՀ-ի կանխարգելման  հանրապետական կենտրոն լրացուցիչ անվճար հետազոտություն անցնելու և խորհրդատվություն ստանալու համար։

«Մեր խնդիրն է բարձրացնելու նաև բուժում ստացողների տոկոսը»,-ասել է Լևոն Ալթունյանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ ծրագրի հիմնական նպատակն է հասարակությանն իրազեկել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին։

Նա հավելել է, որ  ինքնաթեստավորումը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտման նորարարական ու առաջադեմ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս մարդուն հաշված րոպեների ընթացքում ինքնուրույն  հետազոտվել իր համար ցանկալի ու հարմար վայրում, օրվա ցանկացած պահին, միայնակ կամ այն անձի հետ, ում վստահում է և իմանալ ՄԻԱՎ կարգավիճակը:

 «Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր մարդ իր առողջական կարգավիճակը պետք է իմանա, և այսօր հնարավորություն ունենք այդ խնդիրը լավագույնս լուծել՝ ինքնաթեստավորման միջոցով»,- ասել է Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ թեստերն անվճար տրամադրվելու են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Երևանի և մարզերի գրասենյակներում։ 

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լենա Նանուշյանը նշել է, որ 2016թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ստորագրված Հռչակագրով բոլոր երկրները, այդ թվում` Հայաստանը, պարտավորվել են մինչև 2030 թվականը վերջ դնել ՁԻԱՀ-ի համաճարակին ամբողջ աշխարհում։ 

Լենա Նանուշյանի խոսքով ինքնաթեստավորումը հնարավորություն կտա արագ տեմպերով հայտնաբերել բնակչության շրջանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց։ Նա ևս կարևորել է, որ ինքնաթեստավորման դրական արդյունքի դեպքում  ախտորոշումը հաստատվի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում։

Այնուհետև ներկայացվել է ծրագրի շրջանակում պատրաստված սոցիալական հոլովակը,  որով կոչ է արվում մարդկանց ինքնաթեստավորվել և իմանալ իրենց կարգավիճակի մասին։

Նշենք, որ Լևոն Ալթունյանը լրագրողների ներկայությամբ կատարել է առաջին ինքնաթեստավորումը։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ