ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հանրային քննարկում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ
Հարգելի գործընկերներ,
ՀՀ առողջապահության նախարարության կողմից շարունակվում են մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ իրազեկման աշխատանքներն ու հանրային քննարկումները հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ: Արդեն իսկ կայացել են հանդիպումներ պետական և մասնավոր հատվածի առաջատար մասնագետների և բուժաշխատողների, ինչպես նաև առանձին հանդիպումներ և քննարկումներ են կազմակերպվել խնդրով մտահոգ փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Նոյեմբերի 22-ին, ժամը 12:00-ին ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի դահլիճում (Կառավարական տուն N3, 2-րդ հարկ) նախատեսվում է հերթական աշխատանքային քննարկումը հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների անդամների հետ: Նախարարությունը, կարևորելով պետություն-հասարակություն ակտիվ երկխոսությունը, քննարկման է հրավիրում բոլոր այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր մտահոգված են խնդրով և կարծում են, որ կան պարզաբանման ենթակա հարցեր:
Քննարկմանը կարող են մասնակցել բոլոր այն կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր վերջին 2 տարվա ընթացքում` թեկուզև 1 առաջարկությամբ կամ հարցմամբ, դիմել են առողջապահության նախարարություն, ինչն իր հերթին երաշխիք է, որ տվյալ կազմակերպությունը պաշտպանում է հասարակական շահը` կարևորելով մարդու առողջությունը: Նման ձևաչափ է ընտրված, որպեսզի մի կողմից բաց հրավերի ձևաչափով ապահովվի հնարավորինս լայն շերտերի ներգրավում, մյուս կողմից բացառվի այն կազմակերպությունների ու անհատների մասնակցությունը, ովքեր առաջնորդվում են ոչ թե առողջության պահպանման ազնիվ մղմամբ, այլ ակնհայտորեն այլ շահերով և երբևէ հետաքրքված չեն եղել առողջապահական խնդիրներով:
Նախարարությունը չի խուսափում քննադատությունից` ավելին, քաջ գիտակցում է, որ միայն առողջ քննադատության և երկխոսության միջոցով է հնարավոր գտնել դեպի առողջություն տանող ճանապարհը:
Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր կազմակերպությունները կարող են մասնակցության հաստատման նպատակով զանգահարել 060 80 80 03 /2301 կամ 2302 հեռախոսահամարներով:
Հ.Գ.
Առաջիկայում նախատեսվում է նաև հանրային քննարկում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
21.11.2017
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







