ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխներարկումային բուժօգնությունը` առողջապահության կարևորագույն բաղադրիչներից է
Մեկնարկել է «Փոխներարկումային բուժօգնության զարգացումը Հայաստանում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որն իրականություն է դարձել Հայկական արյունաբանական ասոցիացիայի և փոխներարկումային բուժօգնության ոլորտում հեղինակավոր կառույցների` “Internatonal Sociey of blood transfusion”, “European school of transfusion medicine” համատեղ ջանքերի շնորհիվ:
Կարևորելով փոխներարկումային ծառայությունը Հայաստանում և նմանատիպ միջոցառումների անցկացումը` ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբան, Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նշել է, որ աշխարհում տրանսֆուզիոն բուժօգնությունն արագընթաց զարգանում է, ստեղծվում են արյան անվտանգության ապահովման նոր տեխնոլոգիաներ, որոնք բարձրացնում են փոխներկվող արյան որակը:
«Այս կրթական գիտաժողովը կարող է առաջին քայլը դառնալ Հայաստանի համար` փոխներարկումային բուժօգնության եվրոպական ընտանիքում ընդգրկվելու առումով»,- հույս է հայտնել Սմբատ Դաղբաշյանը:
Գլխավոր արյունաբանի խոսքով՝ Հայաստանի բնակչության միայն 0,3 տոկոսն է արյան դոնոր, մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ երկրի արյան բաղադրամասերով ինքնապահովման համար անհրաժեշտ է, որ բնակչության 2 տոկոսը դոնոր դառնա:
Նշենք, որ «Փոխներարկումային բուժօգնության զարգացումը Հայաստանում» գիտաժողովը տրանսֆուզիոն ոլորտին նվիրված առաջին միջազգային ISBT կրթական միջոցառումն է, որի շրջանակներում Հայաստան են ժամանել Եվրոպայի և Ռուսաստանի փոխներարկումային բուժօգնության առաջատար մասնագետները, ովքեր հանդես են եկել արյան բաղադրամասերի պատշաճ կիրառությանը, արյան ինֆեկցիոն անվտանգությանը, արյան դոնորների առողջության պահպանմանը և իմունաարյունաբանությանը վերաբերող թեմաներով: Միաժամանակ, Հայաստանում են Հյուսիսային Իռլանդիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Չեխիայի և Ռուսաստանի առաջատար մասնագետները, ովքեր պատրաստակամ են աջակցելու մեր երկրում տրանսֆուզիոն ծառայության զարգացմանը:
30.10.2017
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







