ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ռազմավարություն` չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի նպատակով
Ողջունելով Հայաստանի Հանրապետությունում չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամներին` Լևոն Ալթունյանը նշել է, որ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի Կայսերական քոլեջի ղեկավար, լորդ Արա Դարզին սիրով համաձայնություն է տվել լինելու այս հանձնաժողովի համանախագահը։
Նախարարն ընդգծել է, որ առկա իրավիճակը և խնդրի սոցիալական կարևորությունը պարտադրում են մշակել Ուռուցքաբանության զարգացման ազգային ռազմավարություն։ Դա ենթադրում է շրջադարձային քայլերի իրականացում չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման, ախտորոշման, բուժման գործընթացներն արդի միջազգային մոտեցումներին համապատասխանեցնելու ուղղությամբ։
«Մեր առաջնային նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացու առողջ կյանքի միջին տևողությունն ավելացնելն է։ Այս ոլորտում դրան հասնելու համար միավորել ենք մեր լավագույն մասնագետներին և առողջապահության կազմակերպիչներին»,-նշել է Լևոն Ալթունյանը` պատրաստակամություն հայտնելով մասնակից դառնալու բոլոր քննարկումներին։
Ծանոթացնելով հանձնաժողովից ակնկալվող աշխատանքներին ու արդյունքներին` նախարարը խնդիր է դրել առաջին հերթին ուսումնասիրել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի միջազգային հաջողված փորձերը և վիճակագրական տվյալներ հավաքագրել Հայաստանում հիվանդության տարածվածության (ըստ ախտահարված օրագան-համակարգի և տեսակի) վերաբերյալ։ Լևոն Ալթունյանը նշել է, որ անհաժեշտության դեպքում հանձնաժողովում նոր մասնագետներ կընդգրկվեն։
ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը, ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբան Արմեն Տանանյանը և հանձնաժողովի այլ անդամներ, ողջունելով նախարարության այս նախաձեռնությունը, հանդես են եկել տարբեր առաջարկներով։
«Մենք պատրաստ ենք ուռուցքաբանության ոլորտում ձեզ հետ համագործակցությունը հասցնելու առավելագույն արդյունավետության։ Դա նշանակում է ուռուցքային հիվանդությունների վաղ փուլերում հայտնաբերման աճ և մահացության կրճատում, ինչպես նաև հիվանդացության նվազում»,-ամփոփելով հանձնաժողովի անդրանիկ նիստը` ասել է Լևոն Ալթունյանը։
25.09.2017
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







