ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Արտասահմանյան երկրներից մասնագետներ հրավիրելու կարգն անհրաժեշտ է պահպանել
Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո առողջապահական համակարգը սկսեց լայնորեն համագործակցել արտասահմանյան բժշկագիտական կառույցների, մասնավոր հիվանդանոցների և առանձին բուժաշխատողների հետ՝ նպատակ ունենալով զարգացնել մեր երկրի բժշկագիտական ներուժը: Այդ համագործակցությունը և բաց սահմանները բազմաթիվ դրական արդյունքների հետ բերեցին նաև որոշակի ռիսկեր: Երբեմն տեղի բժշկական կազմակերպոթյունների կամ անհատների հրավերով Հայաստան էին ժամանում և մասնագիտական բժշկական գործունեություն իրականացնում անձինք, որոնք իրենց երկրում երբեմն նույնիսկ զրկված էին նման գործունեություն իրականացնելու իրավունքից, քանի որ այդ դաշտը կարգավորող իրավական նորմեր չէն գործում:
Հիշեցնենք, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում 2015թվականին կատարված լրացումներով, փաստացի, այս ոլորտը կարգավորելու իրավական հիմք ստեղծվեց։ ՀՀ Կառավարությունը 2016 թվականի հոկտեմբերի 20-ի N 1081–Ն որոշմամբ հստակ սահմանեց իրավական այն գործընթացը, որը հնարավորություն է տալիս ՀՀ առողջապահության նախարարությանը հսկողություն սահմանելու Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության իրականացման վրա և տրամադրել համապատասխան թույլտվություն:
Նոր կանոնակարգումը կազմակերպություններին պարտադրում է մինչև օտարերկրացի մասնագետին Հայաստան հրավիրելը նրա մասնագտական գործունեության համար ստանալ թույլտվություն: ՀՀ առողջապահության նախարարության կողմից թույլտվությունը տրամադրվում կամ մերժվում է հրավիրող կազմակերպության կողմից հայտի ներկայացման ժամանակ տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում։ Դրանք հնարավորություն են տալիս նախարարությանը գնահատելու, թե, արդյո՞ք, տվյալ մասնագետի որակավորումը թույլ է տալիս , որպեսզի նա մատուցի այդ ծառայությունները Հայաստանում, կամ, արդյո՞ք, նրան հրավիրող կազմակերպությունն ունակ է ապահովելու այդ մասնագետի որակյալ և անվտանգ գործունեության իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Մասնավորապես, ներկայացվում են հրավիրվող բժշկի կրթական փաստաթղթերը, այդ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում պաշաճ փոխճանաչված լինելու վերաբերյալ տեղեկանք, բժշկի լիցենզիան, հրավիրող կազմակերպության լիցենզիան, հրավիրյալ բժշկի բնակության երկրից տրամադրված certificate of good standing, որով հավաստվում է, որ տվյալ բժիշկն իր երկրում մասնագիտական գործունեության հետ կապված տույժերի չի ենթարկվել և այլն: Այս բոլոր փաստաթղթերի ուսումնասիրությունն է, որ լիարժեք պատկերացում է տալիս հրավիրվման և հետագա գործընթացի ՀՀ օրենսդրությանը համապատասխանելիության վերաբերյալ։ Այդ ամենը հավաստվում է կարճաժամկետ մասնագիտական գործունեության թույլտվության տրամադրմամաբ կամ մերժմամբ:
ՀՀ առողջապահության նախարարությունն ուժեղացնում է հսկողությունը բժշկական կազմակերպությունների կողմից այլ երկրներից մասնագետների հրավիրման գործընթացի նկատմամբ և հորդորում խստորեն հետևել այդ գործընթացը կանոնակարգող իրավական նորմերին։
20.09.2017
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







