Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հայտարարվել են բժշկական կենտրոններում արևային կայանների տեղադրման և շենքերի վերանորոգման նախագծման մրցույթներ

ՀՀ ԱՆ. Հայտարարվել են բժշկական կենտրոններում արևային կայանների տեղադրման և շենքերի վերանորոգման նախագծման մրցույթներ

ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունը վերջին տարիներին իրականացրել է  Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ենթակառուցվածքների բարելավման  ծրագրեր:

Ներկայումս դրամաշնորհային միջոցներից գոյացած  խնայողությունների հաշվին նախարարությունը ձեռնամուխ է եղել  այդ կազմակերպություններում արևային կայանների տեղադրման, ինչպես նաև շենքային պայմանների հետագա բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում, մասնավորապես, նախատեսվում է վերանորոգել բժշկական օգնության և սպասարկման, լաբորատոր-ախտորոշիչ բաժինների տարածքները և վերելակները: Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում նախատեսվում է վերանորոգել ամբուլատոր-խորհրդատվական և լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքները, բարելավել հոգեկան խնդիրներ ունեցող տուբերկուլոզով հիվանդների բուժման  պայմանները: Վերանորոգման ընթացքում կիրականացվեն նաև էներգախնայողական միջոցառումներ` արևային կայանների գործարկումն առավելագույն արդյունավետ դարձնելու նպատակով:

Այսօր հայտարարվել են մրցույթներ երկու կենտրոնում կայանների տեղադրման և շենքերի վերանորոգման նախագծում և նախահաշվային փաստաթղթերի մշակում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով:

Մասնագիտացված կազմակերպություններին տեղեկացնում ենք, որ մրցույթների հայտարարություններին կարող են ծանոթանալ gnumner.am կայքում` հետևյալ հղումներով`

<<ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն>> ՊՈԱԿ-ի կարիքների համար <<Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության եզրակացության տրամադրման ծառայությունների>> գնման նպատակով հայտարարված ԳՀԾՁԲ-ՆՆՓԿ-ՁԻԱՀ-17/1 ծածկագրով գնանշման հարցման հայտարարություն և հրավեր/փոփոխված/

( Հրապարակված է 11/08/2017 -ից մինչև 28/08/2017 ժամը 10:00 ներառյալ )

ՀՀ ԱՆ<<Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի կարիքների համար <<Շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազման և փորձաքննության եզրակացության տրամադրման ծառայությունների>> գնման նպատակով հայտարարված ՏԴՊԱԿ-ԳՀԾՁԲ-1/2 ծածկագրով գնանշման հարցման հայտարարություն և հրավեր/փոփոխված/ http://gnumner.am/_resource/templates/blank/images/images/word_icon.gif
( Հրապարակված է 11/08/2017 -ից մինչև 28/08/2017 ժամը 12:00 ներառյալ )

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ