ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ներկայացվել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարում Հայաստանի փորձը
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Հանրային առողջության բաժնի պետ Քրիստինա Գյուրջյանը և ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը մասնակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից կազմակերպված հակամանրէային դեղերի պատշաճ կիրառման հարցերին նվիրված աշխատաժողովին, որտեղ ներկայացրել են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարում Հայաստանի փորձը:
Նշենք, որ 2015 թվականի հուլիսի 8-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությունը, որի իրագործման շրջանակներում ձևավորվել է միջգերատեսչական համագործակցության հանձնաժողով, կատարելագործվում է համաճարակաբանական հսկողության համակարգը, իրականացվում են մասնագետների շարունակական ուսուցման և բնակչության իրազեկվածության բարձրացման միջոցառումներ, ներդրվում են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության մշտադիտարկման մեխանիզմներ:
Հակամանրէային դեղերի չարաշահումը, դրանց թերի և ոչ նպատակային կիրառումը կայունություն առաջացնող գործոններ են: Այդ պատճառով հիմնախնդրի մասշտաբների գնահատմանն ու դրա լուծմանն ուղղված առաջին քայլը հակամանրէային դեղերի սպառման, ինչպես նաև դրանց նկատմամբ մանրէների կայունության միտումների ուսումնասիրությունն ու քարտեզագրումն է: Այդ առումով նշանակալի է ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում հակամանրէային դեղերի կիրառման մշտադիտարկման համակարգի ստեղծումը, որը հնարավորություն է ընձեռում քանակական և որակական ինդիկատորների միջոցով բացահայտել հակամանրէային դեղերի կիրառման օրինաչափությունները, իրականացնել կայունության հետ դրանց կապի վերլուծություն, ձեռնարկել բարելավման միջոցառումներ և գնահատել դրանց արդյունավետությունը:
ԱՀԿ աջակցությամբ հակամանրէային դեղերի մշտադիտարկման ռեգիստրներ ստեղծվել են նաև եվրոպական տարածաշրջանի ևս 17 երկրում (Եվրոպական միության անդամ չհանդիսացող):
11.07.2017
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







