Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Այցի արդյունքները կքննարկվեն հոգեբուժության ոլորտի օպտիմալացման ենթատեքստում

ՀՀ ԱՆ. Այցի արդյունքները կքննարկվեն հոգեբուժության ոլորտի օպտիմալացման ենթատեքստում

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է ՀՀ ԱՆ  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, «Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոններ։ Նախարարը շրջել է բուժհաստատություններում, ծանոթացել թողունակությանը, հիվանդների բուժման ընթացքին, առկա հնարավորություններին և խնդիրներին։

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում վերջին շրջանում նորոգվել են ընդունարանը, դեղատունը, հնարավորություններ են ստեղծվել ավազային թերապիայի, խմբակային և անհատական խորհրդատվության, արտթերապիայի համար։

Նախարարը հանձնարարել է մշակել և ներկայացնել կենտրոնի զարգացմանն ուղղված իրենց տեսլականը։

«Նորք» հոգեբուժական կենտրոնում ևս Լևոն Ալթունյանին ներկայացվել են սեփական միջոցներով իրականացված նորոգումները, մանկական ամբուլատոր ծառայության կազմակերպման պայմանները, ինչպես նաև ԵՊԲՀ-ի հոգեբուժության ամբիոնի հնարավորությունները։

Նշենք, որ նախարարության կառուցվածքային բարեփոխումների հանձնաժողովը վերջին 2-3 ամիսներին ուսումնասիրություններ է կատարում հոգեբուժության ոլորտի բարփոխման քայլերի հստակեցման նպատակով։ Այցի արդյունքները կքննարկվեն Երևանի երեք հոգեբուժարանի օպտիմալացման ենթատեքստում։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ