ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Նախարարը կարևորել է լեյկեմիայով հիվանդ երեխաների կլինիկական ռեգիստրի ներդրումը
Շվեդիայի Լունդ համալսարանական հիվանդանոցի մանկական ուռուցքա-արյունաբանական բաժանմունքի ղեկավար բ.գ.դ., պրոֆեսոր Յացեկ Տոպորսկին, ով լեյկեմիայով հիվանդ երեխաների մոտ ալլոգեն փոխպատվաստման միջազգային պրոտոկոլի ազգային համակարգողն է, Հայաստան կատարած այցի շրջանակում ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» մասնագետներին ծանոթացրել է մանկական ուռուցքա-արյունաբանության բուժական ժամանակակից մեթոդներին։
Այսօր Արյունաբանական կենտրոնում ներդրվել է պրոֆեսորի կողմից նվիրաբերված լեյկեմիայով հիվանդ երեխաների կլինիկական ռեգիստրի ծրագիրը։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ Յացեկ Տոպորսկին և կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը ներկայացրել են, որ բավական արդյունավետ ու հեշտությամբ գործող այդ ծրագիրն Էլեկտրոնային առողջապահական համակարգի հետ միասին հնարավորություն կտա վերահսկել հիվանդների բուժման ընթացքը, արդյունավետությունը, կառավարել նրանց հոսքը և հետագա հսկողությունը։
«Կարևոր է, որ ծրագիրը հնարավորություն է տալիս, օգտվելով սոցիալական ցանցերից, տալ բուժված հիվանդների ապրելիությ ան գնահատական և անհրաժեշտության դեպքում խորհրդատվություններ տրամադրել կամ վերանայել բուժման սխեմաները»,-ասել է պրոֆեսոր Տոպորսկին։
Եվրոպական մի շարք առաջատար կլինիկաներում լայնորեն կիրառվող ռեգիստրի այս ծրագրով միաժամանակ վարվում է արյան հիվանդությունների համաճարակաբանական վիճակագրությունը: Ծրագիրը կարևորվել է ոչ միայն հիվանդների կլինիկական բուժման, այլև ադմինիստրատիվ ղեկավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից։
Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել Յացեկ Տոպորսկուն ինչպես Հայաստանին մեծ աջակցություն ցուցաբերելու, այնպես էլ աշխարհում մանկական քաղցեղի հաղթահարման գործում ունեցած ավանդի համար։
«Ձեր օգնությամբ Դուք ոչ միայն երեխաների բուժման գործում մեծ հույսեր եք արթնացնում, այլև մեր բժիշկներին ոգեշնչում կենտրոնի և իրենց մասնագիտական գործունեության զարգացման գործում»,-նշել է նախարարը։
Կարևորվել է, որ արդիականացված Արյունաբանական կենտրոնը շարունակում է ընդլայնել կապերը աշխարհի առաջատար կլինիկաների և մասնագետների հետ։
Նշենք, որ Լունդի համալսարանական հիվանդանոցը երեխաների մոտ ուռուցքային հիվանդությունները մեծ արդյունավետությամբ է բուժում ինչպես փոխփատվաստման, այնպես էլ վիրահատական եղանակով։
12.06.2017
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







