Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Իրականացվել են յոդի հագեցվածության հետազոտություններ

ԼՂՀ ԱՆ. Իրականացվել են յոդի հագեցվածության հետազոտություններ

Վերջերս հանրապետությունում 8-12 տարեկան 850 երեխայի շրջանում յոդի հագեցվածության հետազոտություն է իրականացվել: Հետազոտության է ենթարկվել նաև կենցաղում կիրառվող կերակրի աղը: Հայտնի է, որ յոդի հիմնական պաշարը ստացվում է կերակրի աղից:
  

Նախաձեռնության հեղինակները Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանի բժշկական և վիրաբուժական ֆակուլտետի ուսանող Նիքոլաս Հաչինգսը և հանրային առողջապահության մասնագետներ Սիսակ Բաղդասարյանը և Մուշեղ Քեֆոյանն են:Քանի որ յոդի անբավարարության տեսանկյունից Արցախը ևս էնդեմիկ գոտի է համարվում, և հայտնի է, որ յոդի անբավարարության հետևանքով առաջացող առողջական խանգարումները հանրային առողջության լուրջ հիմնախնդիրից են, ուստի հանրապետության մակարդակով նման հետազոտությունների իրականացումն ավելի քան արդիական ու կարևոր է:
  

Ծրագրի նախաձեռնողները Արցախի հանրապետությունում յոդի հագեցվածության վերաբերյալ հետազոտության արդյունքները փոխանցել են մասնագետներին: Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորումում նրանք թերապևտներին, մանկաբույժներին, էնդոկրինոլոգներին են ներկայացրել հետազոտական մեթոդներն ու գործիքները` թվային ստույգ պատկերով:
  

Հանրային առողջության մասնագետ Սիսակ Բաղդասարյանը իր համապարփակ ներկայացման ժամանակ ամփոփելով իրենց կողմից կատարած հետազոտության արդյունքները տվել է հետևյալ եզրակացությունը` դպրոցական երեխաների շրջանում յոդի հագեցվածության մակարդակը համապատասխամում է նորմային: Կերակրի աղը բավականաչափ յոդացված է և յոդի անբավարարություն չի արձանագրվել:
  

Ծրագրի նախաձեռնողները տեղեկացրել են, որ հաջորդիվ կիրակականացնեն վահանաձև գեղձի ֆունկցիայի շեղումները բացահայտող ծրագիր:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ