ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Նախագահին առողջապահության նախարարը զեկուցել է նախարարության կառուցվածքային բարեփոխումների և ոլորտում իրականացվող ծրագրերի մասին
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր զեկուցել է առողջապահության ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի ընթացքի մասին։
Նախարար Ալթունյանն ի թիվս իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի, ներկայացրել է առողջապահության ոլորտի ֆինանսական վերահսկողության և թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող աշխատանքները, ընթացիկ ամսվա վերջին կառավարության հաստատմանը ներկայացվելիք պետական ծառայողների հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների տրամադրման նոր մեխանիզմը, պետպատվերի շրջանակներում բժշկական կազմակերպությունների կողմից գնվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների գնումների կենտրոնացված համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքը, որը, նախարարի հավաստմամբ, բժշկական օգնության որակի ապահովումից բացի, կդառնա տնտեսապես արդյունավետ նոր մեխանիզմով գնման հարթակ։
Առողջապահության նախարարը Նախագահին զեկուցել է նաև բժշկական օգնության և սպասարկման որակի և բուժման արդյունքների բարելավման նպատակով օտարերկրյա առաջադեմ փորձի հիման վրա թարգմանվող ու տեղայնացվող կլինիկական ուղեցույցների ու պացիենտի վարման գործելակարգերի կիրառման ուղղությամբ կատարված քայլերը։
Լևոն Ալթունյանը տեղեկացրել է, որ նախարարությունը մշակել է նաև երկրում հեռաբժշկության զարգացման տեսլականը և գործողությունների ժամանակացույցը: Նախարարի հավաստմամբ, մշակվում և իրականացվում են առանձին բժշկական ծառայությունների հասանելիությունն ապահովելու նպատակով թիրախային ծրագրեր, մայրական մահացության ցուցանիշի նվազեցման և ծննդօգնության հիվանդանոցային ծառայությունների բարելավմանն ուղղված աշխատանքներ:
Նախագահի հետ նախարարի աշխատանքային հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև մարզային հիվանդանոցների արդիականացման ծրագրերի ընթացքին։
Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
12.05.2017
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







