ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորումը մեկնարկեց
Հանրապետության ստացիոնար ծննդօգնության բժշկական հաստատություններում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորումը մեկնարկեց։ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում այդ նպատակով նախապատրաստական լուրջ աշխատանքներ էին տարվել։
ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ԳԱԱ ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանի ղեկավարությամբ ստեղծված մասնագետների խումբը նախ մշակել էր հարցաշար, որում ընդգրկվել էին մանկաբարձության և գինեկոլոգիայի մասնագիտության մեջ հանդիպող այն հիվանդացություններն ու ախտաբանական վիճակները, որոնք կարող են հանգեցնել կրիտիկական իրավաճակների կամ մայրական մահացության։ Ընդ որում, օգտագործվել է ինչպես մեր երկրում կիրառվող «Մանկաբարձություն» առարկայի բուհական դասագիրքը, այնպես էլ` կրիտիկական վիճակներում հայտնված ծննդկանների վարման Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երաշխավորված ուղեցույցները։
Մանկաբարձության 40 կարևոր թեմաները ներառած հարցաշարերից կազմվել է 200 թեստ։ Այդ ամենի իմացությունը պրակտիկ մանկաբարձ-գինեկոլոգների համար կարևոր է ծննդալուծման ընթացքում հնարավոր բարդությունները կանխելու նպատակով։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այս ամենին ծանոթացավ տեղում։ Զրուցելով թեստավորման առաջին մասնակիցների` Կոտայքի մարզի Հրազդանի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգների հետ, նա նշեց. «Մենք նոր դարաշրջան ենք մտնում, և այն իր պահանջներն է թելադրում։ Այսօր գույքագրում ենք ինչպես հիվանդանոցներն ու սարքավորումները, այնպես էլ` գիտելիքները։ Սա այդ գործընթացի առաջին քայլն է։ Այն պատժիչ նպատակներ չի հետապնդում։ Ուղղակի ուզում ենք հաշվառել գիտելիքները` բացերն ու պակասները համալրելու համար»,-ասաց Լևոն Ալթունյանը։
Մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորման արդյունքների ամփոփումով կհստակեցվեն, թե ուսուցողական ինչ ծրագրեր պետք է իրականացվեն առավել որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Արդյունքում կբարելավվեն մայրական և մանկական մահացության ցուցանիշները։ Նախարարի այս նախաձեռնության հիմնական նպատակը հենց դա է։
10.04.2017
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







