ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Նորածնային սկրինինգները կանխարգելում են ծանր հիվանդություններ
Մեր երկրում իրականացվում է նորածնային 5 սկրինինգ ծրագիր` բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի, լսողության բնածին խանգարումների, անհասության ռետինոպաթիայի և կոնքազդրային հոդի բնածին հոդախախտի վաղ հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ։
Վերջին 10 տարվա ընթացքում այս սկրինինգների շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքում շուրջ 750 նորածնի մոտ հայտնաբերվել է ծանր ախտաբանություն։ Կանխելով հիվանդությունների հետագա զարգացումը` հաջողվել է խուսափել այդ երեխաների հաշմանդամությունից և մահվան հնարավոր ելքից:
2005-2016թթ. 354 897 հետազոտված նորածնից 124-ի մոտ հայտնաբերվել է բնածին հիպոթիրեոզ։ Նրանք գտնվում են դիսպանսեր հսկողության ներքո և ապահովվում անվճար դեղորայքով։
2008-2016թթ. հետազոտված 236 750 նորածնից 45-ի մոտ հայտնաբերվել է Ֆենիլկետոնուրիա։ Այդ երեխաները պետության կողմից ապահովվում են անվճար հատուկ սննդով։ Այն կենտրոնացված գնումներով ձեռք բերելու համար տարեկան հատկացվում է շուրջ 50 մլն ՀՀ դրամ: Պետական բյուջեի միջոցներով ամբողջ հանրապետությունում իրականացվող այս երկու սկրինինգի շնորհիվ 169 երեխայի մոտ կանխվել է մտավոր խոր հետամնացության դրսևորումներով ծանր հաշմանդամությունը։
2008-2016թթ. լսողության նորածնային սկրինինգի շրջանակում հետազոտված 123 480 երեխայից 134-ի մոտ հայտնաբերվել է լսողության բնածին խանգարումներ։ Նրանց տրամադրվել է լսողական սարք կամ տեղադրվել է կոխլեար իմպլանտ։ Այս ծրագիրն իրականացվում է «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի ՀԿ-ի և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։
Անհասության ռետինոպաթիայի սկրինինգի շրջանակում 2010-2016թթ. 4442 երեխայի մոտ կատարվել է 14.055 հետազոտություն, հայտնաբերվել է շուրջ 250 հիվանդ երեխա։ Նրանցից 177-ի մոտ կուրությունը կանխարգելվել է լազերային վիրահատության, 97-ի մոտ` դեղորայքային բուժման, իսկ 29-ի մոտ` վիտրեոռետինալ վիրահատության շնորհիվ: Սկրինիգը մինչև 2016թ. իրականացվել է Հայկական ակնաբուժական նախագծի կողմից, նորածինների 80%-ի շրջանում: 2017 թվականից սկրինինգային այս ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։
Կոնքազդրի բնածին հոդախախտի ուլտրաձայնային սկրինինգն իրականացվում է 2010 թվականից Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ, նորածինների 30%-ի շրջանում: 2015թ. իրականացված 7820 հետազոտվածներից 174 նորածնի մոտ հայտնաբերվել է հոդի դիսպլազիա, 22-ի մոտ` հոդախախտ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ այդ փոքրիկների մոտ կանխարգելվել է կաղությունը։
Նշենք, որ Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակում հիվանդության հայտնաբերման հաճախականությունը համընկնում է միջազգային միջինին։ Սա խոսում է սկրինինգների կազմակերպման և իրականացման բարձր արդյունավետության ու ճշգրտության մասին:
Նորածնային սկրինինգների ռեգիստրը վարվում է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի կողմից։
Այս ծրագրերի շնորհիվ բազմաթիվ երեխաներ խուսափում են ֆիզիկական և մտավոր ունակությունների զարգացման խնդիրներից, կուրությունից և խլությունից, իսկ նրանց ընտանիքները` մեծ հոգսերից։
Միաժամանակ, հաշվարկները վկայում են, որ այդ հիվանդությունները ժամանակին չհայտնաբերելու և կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում անհրաժեշտ բուժական, խնամքի և այլ ծախսերն առնվազն 10 անգամ ավելին կլինեին, քան սկրինինգային հետազոտությունների համար կատարված միջոցներն են։
04.04.2017
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







