ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Արձանագրվել է տուբերկուլոզով հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազում
Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս: Ներկայացնելով նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքը` Արմեն Հայրապետյանը նշեց. «Տուբերլուլոզի կառավարման առումով մենք Հայաստանում բավական բարվոք վիճակ ենք արձանագրում և՛ նոր դեպքերի հայտնաբերման, և՛ մահացության ցուցանիշների նվազման միտումների առումով»:
Հատկանշական է, որ 2006 թվականից հետո նկատելի է տուբերկուլոզով հիվանդացության, ինչպես նաև մահացության ցուցանիշների նվազում: Ինչպես հայտնի է, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տուբերկուլոզի դեմ պայքարի երաշխավորված վիճակագրություն է համարում հիվանդության 58 տոկոս հաղթահարումը: Հայաստանը մոտ է այս արդյունքին: Ներկայումս մեր երկրում գրանցվում է տուբերկուլոզի դեպքերի 79,3 տոկոս լիարժեք ապաքինում:
Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ 2016 թվականին գրանցվել է 820 նոր դեպք, 2007-ի 1507-ի փոխարեն: 2016-ին տուբերկուլոզից մահացել է 48 մարդ: Համեմատական կարգով նշենք, որ 2007 թվականին գրանցվել է այս հիվանդությունից մահացության 175 դեպք:
Մասնագետների ներկայացմամբ` շարունակում է մտահոգիչ լինել այն հանգամանքը, որ երբեմն տուբերկուլոզը համակցված է ՄԻԱՎ վարակով, ինչը բազմապատկում է բուժման դժվարությունները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի վարակիչ հիվանդությունների ծրագրերի համակարգող Գայանե Ղուկասյանը հիշեցրեց, որ այս տարի ևս ԱՀԿ-ն առաջորդվում է «Միասին վերացնենք տուբերկուլոզը» կարգախոսով՝ միաժամանակ հատուկ ուշադրություն սևեռելով այս հիվանդությամբ տառապողների նկատմամբ խարանի և խտրականության վերացմանը:
Գայանե Ղուկասյանի ներկայացմամբ` անցած տարի եվրոպական տարածաշրջանում տուբերկուլոզի 323000 նոր դեպք է գրանցվել, որոնցից 32,000-ը՝ մահվան ելքով: Միևնույն ժամանակ հիվանդության կառավարման և հաղթահարման առումով դրական միտումները ևս նկատելի են:
«Պետք է նկատել, որ դեռևս շարունակում է հիմնախնդիր մնալ ՄԻԱՎ/ ՏԲ համակցված վարակը: Այս մահացու համակցությունը շուրջ 7 անգամ բարդացնում է հիվանդության ընթացքն ու 3 անգամ մեծացնում մահվան վտանգը: Միևնույն ժամանակ շարունակում է մտահոգիչ մնալ դեղակայուն տուբերկուլոզի գործոնը», - ընդգծեց ԱՀԿ ներկայացուցիչը:
Բժիշկներ առանց սահմանների կազմակերպության հայաստանյան առաքելության ղեկավար Մարի Ժան Պարեն ևս կարևորեց աս հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքների ուղղվածությունը: Նա մատնանշեց այն բոլոր դժվարությունները, որոնց հանդիպում է տուբերկոլոզով հիվանդը, միաժամանակ մատնանշեց դրա դեմ պայքարի ձեռքբերումները: Նա առանձնացրեց հիվանդության հասանելիության հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի հետազոտությունն ու բուժումն անվճար են, հիվանդների բուժումը խրախուսելու նկատառումներով սոցիալական քաղաքականության շրջանակներում հիվանդներին գումար է տրամադրվում, փոխհատուցվում է բուժման ճանապարհածախսը:
27.03.2017
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







