ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության ոլորտում ընթացիկ տարում նախատեսվում է շուրջ 26 մլրդ ՀՀ դրամի ներդրում
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն։ Կենտրոնի տնօրենը նախարարին և նրան ուղեկցող լրագրողներին ներկայացրել է, որ ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծման աշխատանքներն ավարտական փուլում են։ Կենտրոնում տեղադրված PET և SPECT եզակի սարքավորումներով չարորակ նորագոյացությունների և սրտի հիվանդությունների ախտորոշման ճշգրիտ և կարևոր հետազոտություններ կկատարվեն։
Միջուկային բժշկության ծառայությունները Հայաստանում հասանելի դարձնելուն ուղղված այս ծրագրի իրականացման համար 2011թ. առ այսօր 2,2 մլրդ ՀՀ դրամի և 5,3մլն եվրոյի ներդրում է կատարվել։
Այնուհետև նախարար Ալթունյանը լրագրողներին ներկայացրել է, որ 2017թ. առողջապահության ոլորտում նախատեսվում է շուրջ 26 մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Նա կարևորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանին շտապօգնության 200 մեքենա նվիրաբերելու ծրագիրը, որը Հանրապետությունում, հատկապես` մարզերում, զգալիորեն կբարելավի շտապօգնության ծառայության որակը։ Այս առթիվ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2016թ. դեկտեմբերին։
Շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստան կհասնի ընթացիկ տարում։ Չինաստանի կառավարությունն այս ծրագրի համար կներդնի 4,8մլրդ ՀՀ դրամ։
«ԱՄՆ և ՀՀ կառավարությունների համագործակցությամբ իրականացվող դրամաշնորհային մեկ այլ ծրագիր միտված է մեր երկրի լաբորատոր ցանցի հզորացմանը»-նշել է նախարարը` մանրամասնելով, որ ծրագրի շրջանակում արդեն իսկ հզորացվել են առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ռեֆերենս, ինչպես նաև Շիրակի և Տավուշի մարզային լաբորատորիաները:
Ընթացիկ տարում նույն ծրագրի շրջանակում կվերազինվեն Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային լաբորատորիաները: Ամերիկյան կողմն այդ նպատակով կներդնի 4մլրդ ՀՀ դրամ։
Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքնի (ԳԱՎԻ) աջակցությամբ Իմունականխարգելման ազգային ծրագրի հաջող իրականացման արդյունքում մեր երկրում դիտվում է վարակիչ կառավարելի հիվանդություններով հիվանդացության և մանկական մահացության շարունակական նվազում: Հայաստանում վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշը կազմում է 0,9%։ Մինչև այժմ ԳԱՎԻ-ն ներդրել է 5,9մլն ԱՄՆ դոլար։
«Արձանագրված ձեռքբերումների և ցուցանիշների կայունությունն ապահովելու համար ԳԱՎԻ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում 2017թ. կվերանորոգվեն և կվերակառուցվեն պատվաստանյութերի պահպանման 5 մարզային պահեստներ։ Դրանցում կտեղադրվեն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից նվիրաբերված սառնարան-սենյակները, որոնք հագեցած են ջերմային ռեժիմի մշտադիտարկման էլեկտրոնային սարքերով։
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից 2017 թվականին իրականացվող դրամաշնորհային ծրագիրը միտված է ՀՀ պատվաստումների ազգային օրացույցում սեզոնային գրիպի պատվաստումների կիրառման ընդլայնմանը։
2015թ. հունվարին մեկնարկած «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի» շրջանակում 3 տարվա ընթացքում բնակչության թիրախային խմբերի 50-60%-ը սկրինինգային հետազոտություն պետք է անցնի զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման ուղղությամբ։
Անցած 2 տարում իրականացվել է շուրջ 940 հազար սկրինինգային հետազոտություն: 2017թ. նախատեսվում է բնակչության ռիսկային խմբերում իրականացնել ևս 500 հազար հետազոտություն, որի համար կներդրվի 365մլն դրամ։
Լևոն Ալթունյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված համաձայնագրով 2017թ. շարունակվում են Սևանի բժշկական կենտրոնի կառուցման և Արտաշատի հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները։ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության մասնակցությամբ կիրականացվեն 837 մլն ՀՀ դրամի շինարարական աշխատանքներ։ Եվս 860մլն ՀՀ դրամ կներդրվի պետական բյուջեի միջոցներով կառուցվող Վանաձորի բժշկական կենտրոնի համար ժամանակակից սարքավորումների, բժշկական պարագաների և կահույքի ձեռքբերման համար։
Ընթացիկ տարում նոր ծառայությունների ստեղծման, վերազինման, վերանորոգման նպատակով լուրջ ներդրումներ են նախատեսվում նաև առանձին բժշկական կազմակերպություններում, այդ թվում` մարզերում։ Դրանց թիվը հասնում է շուրջ 75-ի։
Այնուհետև նախարար Լևոն Ալթունյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
03.03.2017
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







