ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Շաքարային դիաբետ ունեցող երեխաները և երիտասարդները բարձրորակ բուժում կստանան միջազգային առաջադեմ ուղեցույցներով
Ծառայությունների որակը բարձրացնելուն միտված քաղաքականության շրջանակում նախարարությունն այսուհետև առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների և երիտասարդների բուժումը կիրականացնի միջազգայնորեն ընդունված առաջադեմ ուղեցույցներով:
«Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագրի շրջանակում նախարարությունն արդեն իսկ Հայաստանի և Արցախի դիաբետ ունեցող բոլոր երեխաներին և երիտասարդներին ապահովում է գերկարճատև ինսուլինային անալոգով։ Նրանք արդեն կապահովվեն նաև երկարատև ազդեցության ինսուլինային անալոգով։ Այս երկու ինսուլինների համակցումը ներկայումս համարվում է առաջին տիպի դիաբետի բուժման ամենաարդյունավետ և ժամանակակից մեթոդը։ Այս մեթոդի կիրառման շնորհիվ կրկնակի պակասում է ներարկումների անհրաժեշտությունը, բարելավվում երեխաների և երիտասարդների կյանքի որակը։ Նման բուժման շնորհիվ նվազում է դիաբետի սուր բարդությունների առաջացման հաճախականությունը, կանխարգելվում են քրոնիկ բարդությունները։ Արդյունքում` տնտեսվում են դրանց բուժման համար անհրաժեշտ պետական ֆինանսական միջոցները։
Նշենք, որ մոտ մեկ տարի առաջ մեկնարկած «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագրի շրջանակում առաջին տիպի դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդներն ապահովվում են ինսուլինային գրիչ-ներարկիչներով և դրանց ասեղներով։ Բուժման արդյունավետությունը չափվում է հատուկ սարքերի և թեստ-երիզների միջոցով, տրվում է հստակ գնահատական։
Նորացված և հագեցված դիաբետի ուսուցման 4 կենտրոններում կազմակերպվում են դասընթացներ, առաջին տիպի դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդներն ու նրանց ծնողներն ապահովվում են անհրաժեշտ կրթական նյութերով։
Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաները և երիտասարդները շուտով կզգան միջազգային առաջադեմ ուղեցույցներով բուժման արդյունավետությունը։
02.03.2017
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







