Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանն ամփոփել է նախարարության 2016 թվականի գործունեությունը

ԼՂՀ ԱՆ. Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանն ամփոփել է նախարարության 2016 թվականի գործունեությունը

Այսօր կայացել է Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանի մամուլի ասուլիսը: Նախարարը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին է ներկայացրել 2016 թվականին համակարգի կողմից կատարված աշխատանքները և 2017-ի նախատեսվող ծրագրերը:
  

Առողջապահության նախարարությունը իր գործունեությունը իրականացնում է թվով 19 բուժհիմնարկների միջոցով, որտեղ աշխատում են 330 բժիշկ և 1353 բուժքույր:
   

Ապրիլյան պատերազմի օրերին բոլոր բուժաշխատողները պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրները և նրանց գրագետ ու արագաշարժ աշխատանքի շնորհիվ փրկվել են բազմաթիվ կյանքեր:
  

ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված առողջապահության բնագավառի ծախսերը կազմում են 5949.8 մլն դրամ, որը համախառն ներքին արդյունքում կազմում է 2.3 տոկոս:
  

Արցախի առողջապահության համակարգի 2016 թ. կատարողականը կազմել է 5 748 454,4 հազար դրամ: Բյուջեն կատարվել է 97.7 տոկոսով:
  

Հանրապետության բնակչությանը տրամադրվել են անվճար դեղորայք և փոխհատուցվել հիվանդների բուժման ծախսերը:
  

Բուժհիմնարկները համալրվել են ինչպես ԼՂՀ, այնպես էլ ՀՀ-ից հրավիրված մասնագետներով: Ընդհանուր առմամբ 2016 թվականին աշխատանքի է ուղեգրվել 20 բժիշկ:
  

2016 թվականին պետական պատվերի շրջանակներում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան են ընդունվել 24 շրջանավարտներ:
 

Հաշվետու տարում Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհիմնարկներում վերապատրաստվել է համակարգի 42, իսկ արտասահմանում` 6 բժիշկ:
  

Մասնագետների որակավորման բարձրացմանը նպաստել են կազմակերպված գիտաժողովներն ու դասընթացները, մասնակիցներին առաջին անգամ տրվել է համապատասխան շարունակական կրեդիտ:
  

2016 թվականին Արցախի առողջապահության նախարարության կողմից տարբեր բժշկական ծառայություններ իրականացնելու համար տրվել են թվով 8 բարդ լիցենզիաներ:
  

Լուծվել են մի շարք գլոբալ խնդիրներ այդ թվում`
  

Ավարտվել է «Ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ շենքի շինարարական աշխատանքները, որը առաջիկայում կհամալրվի համապատասխան սարքավորումներով և կհանձնվի շահագործման:
  

Բժիշկներ առանց սահմանների /ԲԱՍ/ կազմակերպության կողմից, ինչպես նաև պետական աջակցությամբ վերանորոգվել է «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ հիվանդանոցային մասնաշենքը:
   

Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության կողմից վերանորոգվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ-ի շենքի մի մասը և տրվել է դիակների պահպանման սառնարան, համապատասխան պարագաներով:
  

2016 թվականին հանրապետության բուժհիմնարկներում արձանագրվել է մոտ 450,0 հազ. ամբուլատոր հաճախումներ: Հիվանդանոցային բուժօգնություն է ստացել 19.209 մարդ:
  

Բնակչության լիարժեք բուժսպասարկման համար 2016 թվականի տարեկան կտրվածքով կատարվել է 197 526 լաբորատոր-գործիքային հետազոտություններ, իրականցվել են մի շարք ծրագրեր hիվանդությունների վաղ հայտնաբերման ուղղությամբ:
  

2016 թվականին Հանրապետության բուժհիմնարկներում կատարվել է 5594 վիրահատություններ, որից ստացիոնար 4337 և ամբուլատոր 1257:
 

ԼՂՀ ԱՆ.Նախարար Կարինե Աթայանը համակարգում որպես առավել կարևոր ձեռք բերում առանձնացրել է Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունքում իրականացված էնդովասկուլյար վիրահատությունները:
  

Առաջնային բուժօգնության օղակի աշխատանքները լիարժեք իրականացնելու նպատակով բուժհիմնարկների կողմից կազմակերպվել են գյուղական այցեր:
  

Բնակչությանը մասնագիտացված բժշկական խորհրդատվություն ցուցաբերելու նպատակով ՀՀ և արտասահմանյան տարբեր երկրներից ժամանած մասնագետների կողմից ԼՂՀ մասնագետների հետ միասին «Բաց դռների օրեր» շրջանակներում ինչպես Ստեփանակերտ քաղաքի այնպես էլ շրջանային բուժհիմնարկներում կատարվել են 2500 խորհրդատվություններ, 1754 հետազոտություններ և 254 վիրահատություններ:
  

Ընդհանուր մահացությունը 2015 թվականի նկատմամբ նվազել է 68 դեպքով: Հիվանդանոցային մահերը պայմանավորված են Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխվող ծանր հիվանդների հաշվին, որոնց ծանրակշիռ մասը տարեցներ են:
  

2016 թվականին հանրապետության բուժհիմնարկներում գրանցվել են 2471 նորածին:
  

Հաշվետու ժամանակաշրջանում հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ:
 

Նախարարի ընդունելության օրերին կատարվել է 167 անձանց ընդունելություն, և բոլոր բարձրացված հարցերին տրվել համապատասխան լուծումներ:
  

Հանդիպմանը նախարարը պատասխանել է լրագրողների շուրջ երեք տասնյակ հարցերին:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ