Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱՆ. Քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանին։ Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են անցած տարիների ընթացքում նախարարության հետ համագործակցության հիմնական ուղղություններն ու ձեռքբերումները։

Վերարտադրողական առողջության բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի շրջանակում կատարելագործվել է օրենսդրական դաշտը, հեռավոր և դժվարամատչելի բնակավայրերի հղիների հսկողությունն ապահովելու նպատակով հինգ մարզում ներդրվել է շրջիկ գինեկոլոգիական ծառայություն։ Իսկ 2001թ. ստեղծված  «Շտապ մանկաբարձական օգնության» ծառայությունը, որն արագ արձագանքում է մարզերում ծննդօգնության դժվար դեպքերին, նպաստում է մայրական մահացության կրճատմանը։ Իրականացվել են նաև կրթական ծրագրեր։  

Կարևորելով  սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ տարվող  համատեղ աշխատանքները, այդ թվում` օրենսդրական կարգավորումը, Գարիկ Հայրապետյանն անդրադարձել  է այս ոլորտում դրական շարունակական արդյունքներին։

Քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մայրական «մազից կախված կրիտիկական դեպքերի»  վերլուծության  համակարգի ամրապնդման, նոր մեխանիզների մշակման գործում։

Նախարար Լևոն Ալթունյանի հավանությանն է արժանացել նաև կլինիկական ուղեցույցների մշակման աշխատանքային խմբերի համար Եվրոպայից հրավիրված միջազգային փորձագետի կողմից երկօրյա ուսուցում կազմակերպելու առաջարկը։

Քննարկվել են այլ ոլորտներում ևս հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ