ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվեն պատվաստումներ պապիլոմավիրուսային վարակի դեմ
Պատվաստումների ազգային օրացույցում նախատեսված է մինչև 2018 թվականը ներդնել մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ պատվաստումներ։ Այն առավել հայտնի է արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստանյութ անվամբ:
Առողջապահության նախարարությունն այդ նպատակով 2016 թվականին օժանդակության համար ծրագրային առաջարկով դիմել էր ԳԱՎԻ (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) կազմակերպությանը։ Հավանություն տալով ներկայացված ծրագրին` ԳԱՎԻ-ին պատրաստակամություն է հայտնել առաջին երկու տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները, ինչպես նաև ներդրման նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը: Այժմ մանրամասն պլանավորվում են նախապատրաստական աշխատանքները (կրթական և իրազեկման նյութերի մշակում, բուժաշխատողների կրթում, հանրային իրազեկման միջոցառումներ և այլն):
Աշխարհի 64 երկրում, այդ թվում` Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, ներդրվել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը: Վերջին 10 տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներում իրականացվել է մոտ 200 մլն դեղաչափ ՄՊՎ պատվաստում, որի արդյունքում հավաքագրվել են դրա անվտանգության և արդյունավետության համոզիչ փաստարկներ, և ակնառու ազդեցությունը` սեռական կոնդիլոմաների (գորտնուկների), նախաքաղցկեղային վիճակների և արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման հարցում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ, օրինակ, Ավստրալիայում ՄՊՎ պատվաստումների ներդրումից հետո, 5 տարվա կտրվածքով, մինչև 21 և 21-ից 30 տարեկան կանանց շրջանում 93%-ով նվազել են սեռական կոնդիլոմաները:
Նշենք, որ պատվաստանյութերը չեն պարունակում հակաբիոտիկներ և կոնսերվանտներ:
Հայաստանի Հանրապետությունում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի վզիկի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո: 2014 թվականին հանրապետությունում արձանագրվել է արգանդի վզիկի քաղցկեղի 229 առաջնային դեպք (ըստ 100.000 բնակչի ցուցանիշը կազմել է 14.6)։ Մտահոգիչ է, որ առաջնային հայտնաբերումը 70% դեպքում լինում է 3-րդ և 4-րդ փուլերում: 2015 թվականի հունվարից Հայաստանում իրականացվող արգանդի վզիկի քաղցկեղի և նախաքաղցկեղային վիճակների հայտնաբերման սկրինիգային ծրագրի շրջանակում իրականացվել է 112 հազար ՊԱՊ-թեստ, որի արդյունքում` հետազոտված 30-ից 60 տարեկան 7422 կնոջ մոտ (6.4%) արձանագրվել են տարբեր աստիճանի բջջաբանական շեղումներ, որից 38-ի մոտ (0.5%)` ինվազիվ կարցինոմա:
30.01.2017
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







